Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Հիմա միայն Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի, Կիրանցի բախտը չի վճռվում

Հիմա միայն Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի, Կիրանցի բախտը չի վճռվում
26.03.2024 | 14:39

Մենք ասում ենք՝ ՔՊ , հասկանում ենք՝ Նիկոլ Փաշինյան, ասում ենք՝ Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք՝ ՔՊ։ Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ ՔՊ-ն, իր աղետալի իշխանությունը երկարաձգելու համար Ադրբեջանին հանձնելու է անկլավ չհանդիսացող 4 գյուղերի տարածքները, հետո՝ անկլավ հանդիսացող 4 գյուղերի տարածքները, հետո էլի ու էլի տարածքներ, անելու է նոր զիջումներ։ Տալու է, հանձնելու է , քանի դեռ նրան չեն կանգնեցրել։ Հիմա միայն Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի, Կիրանցի բախտը չի վճռվում, Հայաստանի բախտն է վճռվում; Այդ գյուղերի ու Հայաստանի բախտը Երևանում է վճռվում, բազմիցս պարտված իշխանությանը պետք է հեռացնել, մնացածը լոլոներ են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ