Էդմոն Մարուքյան. Պատերազմի պարտության սիմվոլը պետք է հեռանա, որ քաղաքացիական կյանքն էլ պարտության չմատնի
16.11.2020 | 12:44
Պատերազմի պարտության սիմվոլը պետք է հեռանա նաև այն պատճառով, որ հիմա էլ քաղաքացիական կյանքը պարտության չմատնի՝ Facebook- ում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մոտ ապագայում աշխարհաքաղաքական դինամիկայի հիմնական խնդիրը լինելու է աշխարհի բաժանումը հնարավորինս հավասարահզոր և ինքնաբավ աշխարհաքաղաքական ու տնտեսական բլոկների, որը կարող է դառնալ ժամանակավոր հավասարակշռության պայմաններից մեկը հակամարտ կողմերի միջև։