Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Ադրբեջանը սպառնում է պատերազմով, իսկ մարդամեկի սիրտը սահմանային առևտրի հարթակ է ուզում

Ադրբեջանը սպառնում է պատերազմով, իսկ մարդամեկի սիրտը սահմանային առևտրի հարթակ է ուզում
05.09.2024 | 10:55

Սեպտեմբերի 2-ին, կտրելով Կիրանցի նորակառույց դպրոցի կարմիր ժապավենը, հողերի հանձնումից հետո սահման դարձած պատից մոտ 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցի դահլիճում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Կիրանցում, անկախ Հայաստանի Հանրապետությունում դպրոցն ու ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել․«Չպետք է այն կանխավարկածը լինի, որ Կիրանցը պետք է անվտանգ լինի, Խերիմլին պետք է լինի սպառնալիքի տակ… Եվ ես ուզում եմ հույս հայտնել, հավատալ, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որ պրոցեսների բնականոն զարգացման ընթացքում, նաև սահմանազատված մեր բնակավայրերի հատվածում մենք հնարավորություն կունենանք նաև սահմանային առևտրի հարթակներ ձևավորել: Դա և՛ սահմանի այն կողմում, և՛ սահմանի այս կողմում բարեկեցության նոր մակարդակ կբերի, և ես ուզում եմ ընդգծել, որ դա որևէ ձևով չի նսեմացնում մեր նահատակների հիշատակը»։

Ադրբեջանի բռնապետ Ալիևը ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է կոչում, պարբերաբար սպառնում պատերազմով, Ադրբեջանում հայատյացության հիստերիա է, իսկ Նիկոլ Փաշինյանի սիրտը Ադրբեջանի հետ սահմանային առևտրի հարթակ է ուզում։ Անհեթեթ ծրագիր՝ մեր երկրի անվտանգության առումով վնասակար ու անիրատեսական։ Նիկոլ Փաշինյան, եթե Ադրբեջանի հետ Կիրանցում սահմանային առևտուր ես ուզում, սահմանային այդ պատն ինչու՞ ես այդքան երկար, բարձր ու վերևից էլ փշալարով պատված սարքել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ