«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իսկապես էլ` իրավիճակ է փոխվել

Իսկապես էլ` իրավիճակ է փոխվել
12.08.2024 | 22:19

Հետաքրքրությամբ հետևում եմ Հանրային ռադիոյի տնօրենի խնրդահարույց մրցույթից հետո Հանրային հեռարձակողի խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակին։

Տարաբնույթ կարծիքների ու մեկնաբանությունների հոսքի մեջ մի գիծ կա, որ անընդհատ հանդիպում եմ՝ շատերի մոտ տեղի ունեցածը «սովետի» հետ է ասոցիացիաներ առաջացնում։

Մի քանի ուշագրավ մեկնաբանություն եմ առանձնացրել: Հեղինակներից ներողություն եմ խնդրում, բայց մի փոքր փափկեցրել եմ ձևակերպումները և փորձել խուսափել անհարկի անձնավորումից:

Եվ այսպես՝

«Բա սաղ կյանքդ կարիերա կառուցես, գաս հասնես էս տարիքին ու կոմկուսի ապարատչիկի ջանասիրությամբ կռուտիտ լինես պարտիայի որոշումների համա՞ր»:

«Նեոբոլշևիզմի դրսևորումները շարունակվում են»:

«Պոլիտբյուրոյում մի ֆրազ կար, որի հետ ոչ ոք չէր վիճում. Есть мнение… մարդա մեկն իրան դրել ա Չեռնենկոյի տեղ»:

«Սաբոտա՞ժ։ Այսինքն՝ դեռ ԽՍՀՄ Բոլշևիզմի մնացուկ ենք։ Ասենք «Բողոքներ» ասածից արդեն 1930-ականների ռեպրեսիաների ռեժիմի եղած ու չեղած «մատնագրերի» հոտ ա գալիս»։

«... լրիվ Դովլաթովի «իսկ ով էր գրում 4 միլիոն մատնման նամակներ..» վիճակն է»։

«Այս մտքերից ստալինյան ցենզուրայի հոտ է փչում հեղինակի կողմից լավ էլ գիտակցված ձևով»:

«Էս մարդը մտածելակերպով, աշխարհընկալմամբ ու արժեքներով շարքային կոմուկսի ակտիվիստ: Եկել խոսում է դեմոկրատական ինստիտուտից բրեժնևյան հռետորաբանությամբ»:

«Մարդուն նշանակել են «Սուսլով», ինքն էլ հավատացել է»։

«Իսկ մնացածը՝ «հաղթածի ամենալավ ծրագիր», «հումորի զգացում» և այլն, ընդամենը շղարշ են՝ քողարկելու համար իրական նպատակը։ Նույն շղարշն է նաև այլ թեկնածուին տված մեկ ձայնը. տեսեք՝ մեզ մոտ միակարծություն չէ։ Ճիշտ սովետական ընտրությունների նման, երբ դեմոկրատիայի պատրանք էր ստեղծում «կոմունիստների և անկուսակցականների անխախտ բլոկի» թեկնածուին դեմ տված 0,01 տոկոս ձայնը»:

«Փա՜ռք ՍՄԿԿ»:

***

Կարծում եմ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հրաժարականից բացի այլ ելք ուղղակի չկա: Գեղագիտորեն կատարյալ կլիներ, եթե նրանք այդ մասին հայտարարեին միասին: Այլ բան, որ վստահ չեմ, թե այդպիսի որոշում ինքնուրույն կայացնելու ազատություն ունեն:

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5742

Մեկնաբանություններ