ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր մոլորակի չարիքը

Մեր մոլորակի չարիքը
18.04.2024 | 07:42

Իսլամի, մահմեդականության հիմնադիր քոչվոր, աղքատ բեդվին Մուհամմեդը, որ բարոյականություն էր քարոզում Հիջազում, շատ շուտ մոռացավ և շեղվեց իր իսկ քարոզած բարոյականությունից՝ ամուսնանալով մի հարուստ այրու հետ։ Նա կարճ ժամանակ անց հղփացավ ու իր անբարո «բարոյականությամբ» հանդերձ, կարողացավ ողջ արաբական թերակղզին միավորել մեկ միասնական պետության մեջ։ Իր քարոզների համար Մուհամմեդը ենթարկվում էր կռապաշտների հալածանքներին, ապրում փախստականի կյանքով, ու թեև խաղաղ քարոզիչ էր, բայց շուտով ստիպված եղավ նետվել պատերազմների մեջ։
Հետագայում պատերազմը դարձավ նրա վարդապետության անկյունաքարը։
Մուհամմեդի ուսմունքը, ապրելակերպը և մահից հետո նրա քարոզների հիման վրա ստեղծված Ղուրանը ձևավորեցին իսլամական կրոնական հավատքի հիմքը՝ մահմեդականությունը, որին դավանեցին նաև թուրքերը։
«Թուրք» անունը դարեր շարունակ պիտակ էր այդ ժողովրդի համար՝ թե՛ նրանց արտաքին տեսքի, և թե՛ նենգության ու խարդախության պատճառով։
Բյուզանդիան տապալած և Օսմանյան կայսրությունը հիմնադրած թուրքերն իրենց շրջապատող ազգություններին զիջում էին ամեն ինչով․ ծույլ էին, անգրագետ, անմարդկային, դաժան։
Նրանք կույր հավատացյալներ էին, ու այդ հավատի համար, և վերջինիս պահանջով, պատրաստ էին դիմել ամենազազրելի քայլերի։
Դարերի ընթացքում այլազգի գեղեցիկ կանանց հաճախ բռնությամբ խլելով, նրանք փոխեցին իրենց մարդաբանական տեսակը, հետևեցին առաջադեմ ու զարգացած ազգերին ու կրթվելով՝ դարձան «քաղաքակիրթ» ազգ։
Թեպետ աշխարհիկ կրթությունը կայսրությունում սկիզբ առավ միայն տասնիններորդ դարի կեսերին, բայց այն դարեր շարունակ լոկ հոգևոր դասի մենաշնորհն էր։
Ով իսլամ չէր դավանում, թուրքի համար անաստված էր՝ գյավուր՝ քյաֆիր, ուստի թուրքը նախանձով ու ատելությամբ էր լցված նրանց նկատմամբ։ Թուրքերը մասնավորապես թշնամանքի հասնող ատելություն ունեին քրիստոնյաների հանդեպ։
Մահմեդականությունը «թուրք» բառի հոմանիշն էր։ Թուրք պատմաբան Թաներ Ակչամն իր մի աշխատության մեջ տասնիններորդ դարի վերջին Փարիզում թուրքերի հետ տեղի ունեցած երկխոսության այսպիսի օրինակ է բերում․
-Դուք ո՞ր ազգությանն եք պատկանում։
-Մենք մահմեդականներ ենք։
-Բայց չէ՞ որ դա կրոնական պատկանելություն է։
-Այդ դեպքում մենք օսմանցիներ ենք։
-Բայց դա ազգություն չէ։
Թուրքերի համար ինքնաճանաչման միջոց մնացել էր Օսմանի ժառանգ լինելը, այլ ոչ թե ինքնուրույն ազգություն ու հայրենիք ունեցող «թուրք» անվանումը։ Նրանց համար հայրենիքն էլ ուրիշ իմաստ ուներ։ Ժամանակին սուլթան Համիդը ասում էր․
«Հայրենիքը տեղ է, ուր մարդ ոտ է դնում։ Ինձ հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է հանուն դրա մեռնել»։
Մինչև օրս էլ թուրքերն այդ սկզբունքով են առաջնորդվում՝ խլելով ուրիշ ազգերի հայրենիքները։
Պատահական չէ, որ Օսմանյան կայսրությունը ղեկավարող սուլթանների համար կարևոր չէր անգամ ազգակցական կապը, եթե այն սպառնում էր սեփական գահի ամրությանը։ Հանուն իրենց գահի՝ սուլթանները պատրաստ էին ամենազազրելի ոճրագործության։ Մուհամմեդ Երկրորդի սուլթանության ժամանակ Շեյխ-ուլ-իսլամի համաձայնությամբ ընդունվեց այսպիսի օրենք․
«Իմ փառավորած որդիներից, թոռներից ով գահ բարձրանա, իրավունք ունի սպանելու իր եղբայրներին, որպեսզի ապահովի աշխարհի հանգստությունը»։
Եվ այսպես, Սուլեյման Մեծը սպանեց իր որդուն, Մուհամմեդ Երկրորդը սպանել տվեց իր տասնինը եղբայրերին և այլն։
Մինչև 20-րդ դարի 30-ական թվականները թուրքերն անգամ ազգանուն չունեին։ Քեմալը 1934 թ․ ազգանունների մասին օրենք ընդունեց՝ հրամայելով առաջին հերթին ազգանուններ տալ պետական գործիչներին և լեզվաբաններին, որոնք Քեմալի համար մշակեցին Թուրք Աթասի ազգանունը, բայց նրա մտերիմ ընկեր հայ լեզվաբան Հակոբ Մարթայանը փոխեց այն՝ դարձնելով Աթաթուրք՝ թուրքերի հայր։ Իսկ Քեմալն էլ իր հերթին Մարթայանին կնքեց Դիլաչար անունով, որ նշանակում է լեզուներ իմացող, լեզու բացող։
Հակոբը տիրապետում էր տասնինը լեզվի։
Առանց նրա՝ թուրքերը ո՛չ ժամանակակից այբուբեն կունենային, ո՛չ էլ սեփական լեզու։
Նա արաբերենից լատինատառի է փոխում թուրքական այբուբենը։
Այդ պատճառով էլ Դիլաչարը փրկվեց Եղեռնից՝ ապահովաբար հայագիտությամբ զբաղվելով Անկարայի համալսարանում և ապրեց ու աշխատեց այնտեղ մինչև մահը։
Արդարության համար ասենք, որ Մարթայանը, սակայն, երբեք չթաքցրեց իր հայ լինելը։
Մի անգամ, երբ Քեմալը անվանի գիտնականների հետ ճաշկերույթի էր նստած, առաջարկեց, որ ամեն ազգի ներկայացուցիչ իր լեզվով մի երգ կատարի։ Երբ հերթը հասավ Մարթայանին, նա, առանց երկյուղելու, սկսեց երգել Զորավար Անդրանիկին նվիրված հայտնի երգը։ Սեղանակիցները, Անդրանիկ բառը լսելով, խառնվեցին իրար։ Աթաթուրքը սաստեց նրանց.
«Այս երգի տակ շատերը, հանուն իրենց ազգի՝ մահվան են գնացել․ հարգանքով լսեք այս երգը։ Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»։
Բայց հետո ավելացրեց, որ միևնույնն է՝ թուրքերն են հաղթել այս անգամ։ Ես անձամբ չեմ կարող արդարացնել Հակոբ Մարթայանին, որ իր գիտելիքներով ծառայել է թուրքին և անձամբ՝ հայակեր Աթաթուրքին։ Նա գիտեր, որ թուրքերն ատելությամբ են լցված հայերի հանդեպ, գիտեր, որ հաճախակի ջարդեր են կազմակերպել իրենից առաջ և ուզում են Հայկական հարցը լուծել՝ հայերին ոչնչացնելու միջոցով։ Իր աչքի առաջ տեսավ միլիոնուկես հայերի սպանդը, մեր մտավորականների խոշտանգումը։ Մի՞թե իր ազգի հետ կատարված եղեռնագործությունից հետո հնարավոր էր ծառայություն մատուցել այդ ոճրագործներին։
Թող մեկ այլ երկրում ծավալեր իր գիտական գործունեությունը։
Արյունով ու ավերով էր հիմնվել Օսմանյան կայսրությունը, նույնը շարունակեցին երիտթուրքերը։
Չի փոխվել նաև այսօրվա Թուրքիան, ու զարմանալի չէ բնավ, որ Էրդողանն իր նախնիների նման երբե՛ք չի կշտանում ունեցածով, ձգտում է շարունակ ընդլայնել իր նվաճումների սահմանը։
Թուրքիան չարիք է Երկիր մոլարակի համար, թարախապալար, որից միայն կարելի է ազատվել վիրահատական միջամտությամբ:

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Հ.Գ.
Լուսանկարում` Հակոբ Մարթայանը (Դիլաչար)

Դիտվել է՝ 3543

Մեկնաբանություններ