Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը

Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
20.03.2023 | 23:38

Միրզոյան-Լավրով մամլո ասուլիսի այսօրվա բազմաթիվ ու բազմաշերտ խոսույթի մասին կարելի է երկար գրել։

Սակայն կցանկանամ ընդամենը մեկ ուղերձի մասին արտահայտվել։

Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր, ֆիքսելով, որ Հայաստանի գործող իշխանություններն են իրավիճակն հասցրել այս հանգրվանի (Ալմաթայի հռչակագիր և այլն), փաստացի արձանագրեց, որ Արցախի հարցի հետաձգման ռուսական առաջարկը չի քննարկվում, դրա փոխարեն առաջին անգամ Ռուսաստանը կողմ արտահայտվեց Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների առկա որոգայթի օգտին։

А нам больше всех надо? - ռուսական լոգիկան ռացիոնալ է, բայց ոչ ընկալելի։

Առնվազն ՌԴ ԱԳ նախարարի բերած օրինակների զավեշտալի լինելը չէր կարող չգիտակցվեր Լավրովի նման գործչի կողմից։

Քանզի թե՛ Դոնեցկ-Լուգանսկի օրինակները (դրանք չկատարվեցին և բերեցին ընթացող պատերազմի, իսկ ինքնորոշման իրավունքի թեզը դարձել է ուկրաինական պատերազմի համար ռուսական կողմի հիմնական փաստարկը), թե՛ Կոսովոյի օրինակը (այս հարցի շուրջ ընթացող բանակցությունները նախ եև առաջ Կոսովոյի անկախության ճանաչման հետ նոր՝ սերբական փոքրամասնության իրավունքների պաշտպանության մասին են) բացարձակ կապ չունեն արցախյան իրականության հետ։

Եվ այս իրավիճակը առավել ողբերգական է դառնում ուղիղ եթերում Հայաստանը ներկայացնող հորթի ներկայությամբ ու լռությամբ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ