Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արփինե Հովհաննիսյանը՝ Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքի մասին

Արփինե Հովհաննիսյանը՝ Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքի մասին
28.07.2020 | 13:08

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հիմա մեղադրանք է առաջադրվել Ա. Դանիելյանին։ Աբսուրդ է, բայց եկեք ՀՔԾ-ի մոտեցմամբ շարժվեք , իսկ այդ դեպքում՝
1. Արթուր Դանիելյանը ԿՐԿՆԵԼ է այն, ինչ նախորդ օրը հնչել է խորհրդարանում, ուրեմն խորհրդարանում հնչածին եւս պետք է տրվի գնահատական։ Եթե այս դեպքում 258-ի 2-րդ մաս է, մյուս դեպքում 258-ի 1-ին մաս պետք է տեսնեք (խուլիգանություն):
2. Եթե արարքը, որը ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք չէր հասարակական կարգի հանդեպ (խուլիգանության դեպքում դա անհրաժեշտ է), այլ անհարգալից վերաբերմունք էր կոնկրետ անձի հանդեպ, արժանանում է քրեաիրավական գնահատականի, հարվածողի արարքը եւս ՊԵՏՔ է արժանանա քրեաիրավական գնահատականի։ Հետեւաբար Ալեն Սիմոնյանին եւս պետք է մեղադրանք առաջադրվի։ Մեղադրանք չառաջադրելը ձեր ցինիզմի կամ ամենաթողության չափը ցույց չի տալիս, ի վերջո Հայկ Սարգսյանի ու Մակունցի կատարմամբ դրա մաստեր կլաս այսօր տեսանք. այն ցույց է տալիս ձեր զգոնության բթացված լինելու չափը։ Դուք չեք զգում, որ երկրում իրավական վակխանալիա եք ստեղծել ձեր փնթի անգրագիտությամբ, տարրական իրավական նորմեր չիմանալով, բայց ավելի վատ՝ դուք չեք զգում, որ անցել ու անցնում եք թույլատրելիի գծերը, դուք չեք հավատում, որ պատասխան եք տալու մարդկանց լկտիաբար խաբելու համար՝ այն ամենն անելու համար, ինչի դեմ դուրս էիք եկել։
Սրանով ամեն ինչ ո՜չ սկսվում է, ո՜չ ավարտվելու է։ Սա այնքան խայտառակ գործ է, որ սրա ճակատագիրը բացի կարճումից այլ ապագա ունենալ չի կարող։ Ինչ կշահեք դուք ու ինչ կշահի ընդդիմությունը դրանից. ժամանակը ցույց կտա։


Հ.Գ. Իշխանական եզակի գրագետ ու մասսայական ոչ գրագետ ներկայացուցիչներ մի դեղատոմս հուշեմ՝ զգոնության բթացման դեմ։ Կառաջարկեմ կարդալ Նասիմ Թալեբի «Սեւ կարապը»։ Կհարցնեք ինչու՞։ Ասեմ, իմ խորին համոզմամբ ձեր իշխանության ավարտը կապված է անսպասելի ու անկանխատեսելի սեւ կարապի այցելության հետ։ Կարդացեք ու գուցե հաղթահարեք թմբիրը»։

Դիտվել է՝ 8510

Մեկնաբանություններ