Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Բաբկեն Հարությունյան․ Նիկոլ Փաշինյանի թիմը ոնց երկիրն է կառավարում՝ փնթի ու անգրագետ, նույն կերպ էլ ընդդիմության վրա է հարձակվում

Բաբկեն Հարությունյան․ Նիկոլ Փաշինյանի թիմը ոնց երկիրն է կառավարում՝ փնթի ու անգրագետ, նույն կերպ էլ ընդդիմության վրա է հարձակվում
04.07.2020 | 21:59

Ուրեմն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ավելի քան երկու շաբաթ առաջ «Առավոտ»-ին հարցազրույց էր տվել, որը երեկ հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Բայց դատելով ֆեյքերի ՊՈԱԿ-ի բարձրացրած հիստերիայից՝ սրանք նոր են տեսել հարցազրույցը ու ֆաս հրահանգով հարձակվել են «Հայրենիքի» ու Վանեցյանի վրա։

Ֆեյքային հարձակումներն, անշուշտ արդեն ժպիտ են առաջացնում, բայց ամենազավեշտալին այն է, որ ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության հաշվին իշխանության եկած Նիկոլը Փաշինյան ընդամենը երկու տարում այնպես փոշիացրեց էդ վստահությունն ու աջակցությունը, որ մնացել է միայն ֆեյքերի ու ֆեյք հարցումների հույսին։ Ընդ որում, ֆեյքերն էլ «պոզդնի» են: Բյուջից այդքան փող եք վատնում, գոնե նորմալ մոնիթորինգի թիմ պահեք, որ հոտից ուշացած ոչխարի տպավորություն չթողնեք, տղաներ ու աղջիկներ։

Մի վատ նորություն էլ ունեն ձեր համար. բոլորիդ անուն առ անուն գիտենք՝ ձեր ֆեյքերի ցանկերն էլ հետը։ Վաղը դուք ու ձեր շեֆերը սեփական ձեռքերով հատ-հատ ջնջելու եք այդ քոմենթները, իսկ ձեզնից ոմանք տպելու են իրենց գրածներն ու ուտեն՝ որպես մեղքերի թողություն:

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ