Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Գևորգ Գևորգյան. Դու վատթարագույնն ես, որ կարող էր պատահել ազգի հետ

Գևորգ Գևորգյան. Դու վատթարագույնն ես, որ կարող էր պատահել ազգի հետ
29.01.2020 | 20:44

Նիկո´լ, ամբողջ Արցախը, այդ 7 շրջաններն էլ ներառյալ, Սերժ Սարգսյանն է ազատագրել, պահել և չի հանձնել: Իսկ դու բանակցային գործընթացում մսխում ես մեր կապիտալը, մեր դիրքերը: Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակդ արդեն «պտուղներ» է տալիս. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ադրբեջանում ԱՄՆ դեսպանն հանդիպել է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարին, քննարկելու ադրբեջանցիների՝ արցախ հետ վերադարձի հետ կապված հարցեր: Սա փաստ է, որքան էլ դու զազրախոսես: Իսկ դո՞ւ ինչ ես անում. դու էլ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից չորս օր առաջ ես, ձեռքդ վերցնում մի կասկածելի ծագման շարադրություն, ներկայացնելով որպես նախկինում բանակցային գործընթացում եղած փաստաթուղթ և փորձում այդ կեղծիքով հանրության տրամադրությունը շոշափե՞լ: Յոթ շրջանների հանձնման մասին հորինած փաստաթուղթդ փորձում ես հանրային կյանքի օրակարգ ներմուծե՞լ, շատ լավ հասկանալով որ քո քայլերին հետևում են և համանախագահող երկրները և ադրբեջանը: Դու այնքան ես ներծծված ապազգային ոգով, Արցախյան պայքարի հանդեպ գենետիկ ատելությամբ, որ արդեն իրականն ու երևակայականդ չես կարողանում իրարից զատել: Դու վատթարագույնն ես, որ կարող էր պատահել ազգի հետ:

Դիտվել է՝ 3072

Մեկնաբանություններ