ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գա­զա­տար խո­ղո­վակ­նե­րը կան, բայց բնա­կի­չը գե­րա­դա­սում է փայ­տը

Գա­զա­տար խո­ղո­վակ­նե­րը կան, բայց բնա­կի­չը գե­րա­դա­սում է փայ­տը
22.11.2019 | 01:15

Ո­ՄԱՆՔ ՄՆԱ­ՑԵԼ ԵՆ ՏԵ­ՂԵ­ՐՈՒՄ ՈՒ ՓԼՈՒԶ­ՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՉ­ՔԻ Ա­ՌԱՋ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ ԵՆ ԱՊ­ՐԵԼ


Կո­տայ­քի մար­զի Մաքրավան գյու­ղում, որն այ­սօր որ­պես թա­ղա­մաս ընդգրկված է Հրազ­դան քա­ղա­քի կազ­մում, մար­դիկ պատ­րաստ­վում են ձմ­ռան: Փո­ղոց­նե­րի եր­կայն­քով ձգ­վող գա­զա­տար խո­ղո­վակ­նե­րը բնա­կիչ­նե­րի խոս­քով «դար­դին դար­ման չեն ա­նում, ու բնա­կիչն է­լի մնում է փայ­տի հույ­սին, հե­տո ի՞նչ, որ դար­ձել է Հրազ­դա­նի թա­ղա­մաս»: Մաքրավանում, ի տար­բե­րու­թյուն այլ բնա­կա­վայ­րե­րի, գո­մաղբ չի օգ­տա­գործ­վում, իսկ փայ­տի մեկ խո­րա­նարդ մետ­րի գու­մա­րը 30 հա­զար դրամ է: Ռու­սաս­տան աշ­խա­տան­քի մեկ­նած մաքրավան­ցի­նե­րի ու­ղար­կած գու­մար­նե­րով շա­տե­րը կա­րո­ղա­նում են հո­գալ վա­ռե­լի­քի հար­ցը, իսկ միայ­նակ մի քա­նի տա­րեց­ներ մնում են է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի հույ­սին:


Այս օ­րե­րին տնա­մեր­ձե­րում մաքրավան­ցին հա­վա­քում է հո­ղում մնա­ցած վեր­ջին բեր­քը, չո­րա­ցած տերևնե­րով փա­կում ծա­ռե­րի հիմ­քե­րը, չո­րա­ցած ճյու­ղերն էլ հա­վա­քում է «կպ­չա­նի» հա­մար:


Տնա­մեր­ձե­րից մե­կում հան­դի­պե­ցի 73-ա­մյա Սե­դա Դա­նիե­լյա­նին, ո­րը չո­րա­ցած ճյու­ղերն էր հա­վա­քում: Ցան­կա­ցա բա­կում զրու­ցել հե­տը, բայց հրա­վի­րեց տուն ա­սե­լով. «Գյու­ղի կնոջ ա­ռօ­րյան սա է, գոր­ծը կս­պա­սի, ինչ­քան էլ մնա, իմ ե­րե­սին է նա­յում»: Տի­կին Սե­դան մեծ գե­րա­դաս­տա­նի մայր է, տատ, ու­նի 3 զա­վակ՝ եր­կու աղ­ջիկ, մեկ տղա, 9 թոռ, 12 ծոռ, ապ­րում է որ­դու ըն­տա­նի­քի հետ: Տղան ու հարսն աշ­խա­տում են, ին­քը թո­շա­կա­ռու է, կյան­քից չեն դժ­գո­հում, բա­վա­րար­վում են տնա­մեր­ձի տված բա­րի­քով: Այ­գու ծա­ռե­րը ո­ռո­գում են խմե­լու ջրով, գի­տե­նա­լով սա­կայն, որ քլո­րաց­ված ջրով ո­ռո­գու­մը փո­խում է պտ­ղի հա­մը: Մր­գա­տու ծա­ռերն ար­դեն սպա­ռել են ի­րենց, պետք է փո­խել: Տի­կին Սե­դան հույս հայտ­նեց, որ Աստ­ծո կա­մոք ե­կող գար­նա­նը որ­դու հետ նոր շի­վեր կտն­կեն: Գյու­ղից քիչ հե­ռու գտն­վող սե­փա­կան հո­ղա­տա­րածք ու­նեն, սա­կայն այս տար­վա կար­տո­ֆի­լի բերք չու­նե­ցան ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Ո­մանք գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի կամ տան շի­նա­րա­րու­թյան հա­մար վար­կեր են վերց­րել ու ե­թե ցա­նած բերքն ար­դյունք չի տա­լիս, կամ խնա­մած ա­նա­սու­նը վա­րակ­վում է մի հի­վան­դու­թյամբ, գյու­ղա­ցու հա­մար տա­րին կորս­ված է հա­մար­վում:


-Մենք էլ վարկ ու­նենք, դժ­վա­րու­թյամբ, բայց փա­կում ենք: Բայց մեզ հա­մար կարևորն այն է, որ ձմե­ռը դուրս հա­նենք: Ախր մեզ մոտ հինգ-վեց ա­միս ձմեռ է, այ, հի­մա ար­դեն ե­րե­կո­նե­րը ցուրտ ա, ու­զենք-չու­զենք ե­րե­խե­քի հա­մար վա­ռա­րա­նը պետք է վա­ռենք; Ա­սում են մեղմ ձմեռ է լի­նե­լու, բայց, դե, սա­րե­րի մեջ ո՞նց կա­րող է ցուրտ չլի­նել,- ա­սում է տի­կին Սե­դան:
Մաքրավանը Հրազ­դա­նի թա­ղա­մաս դառ­նա­լուց հե­տո աղ­բա­հա­նու­թյու­նը կա­նո­նա­վոր ի­րա­կա­նաց­վում է: Եր­կար ժա­մա­նակ անձրևաջ­րե­րից ա­ռա­ջա­ցած և բնա­կիչ­նե­րի հա­մար ան­հար­մա­րու­թյուն­ներ ստեղ­ծած ըն­դար­ձակ ջրա­փո­սը վե­րաց­նե­լու նպա­տա­կով այս օ­րե­րին շին­վե­րա­նո­րոգ­ման ա­շա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում: Սա­կայն բնա­կա­վայ­րի աշ­խար­հագ­րա­կան դիր­քով պայ­մա­նա­վոր­ված գյու­ղա­մի­ջյան փո­ղոց­նե­րի վի­ճա­կը մնում է նույ­նը, ինչ տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ: Ձն­հա­լի ու անձրևնե­րի ժա­մա­նակ բնա­կա­վայ­րի բարձ­րա­դիր հատ­ված­նե­րից իջ­նող անձրևաջ­րե­րը քան­դում են խճա­պա­տած ճա­նա­պարհ­նե­րը: Մաքրավանում սո­ղան­քա­յին տե­ղա­մա­սեր կան, ո­րոնք վտան­գա­վոր են ո­րոշ տնե­րի հա­մար: Մի քա­նի ըն­տա­նիք­նե­րի գյու­ղի դի­մաց նոր տներ կա­ռու­ցե­լու հա­մար հո­ղեր են տրա­մադր­վել, սա­կայն ո­մանք մնա­ցել են տե­ղե­րում ու փլուզ­ման վտանգն աչ­քի ա­ռաջ` շա­րու­նա­կում են ապ­րել:


Մաքրավանում շուրջ 15 տուն փակ է, ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նած­նե­րից ո­մանք տար­վա մեկ-եր­կու ա­միս­նե­րին այ­ցե­լում են հա­րա­զատ­նե­րին: Հա­մա­գյու­ղա­ցի­նե­րից մե­կը գյու­ղի բարձ­րա­դիր վայ­րում մա­տուռ է կա­ռու­ցել: ՈՒ­րիշ ո­չինչ:
Ար­մատ­նե­րով համ­շեն­ցի 67-ա­մյա Տա­րիե­լի հա­մար կյան­քը նախ­կի­նի հա­մե­մատ դժ­վա­րա­ցել է, թեև թո­շա­կի անց­նե­լուց հե­տո էլ շա­րու­նա­կում է աշ­խա­տել, ու­սում­նա­րա­նում պա­հակ է աշ­խա­տում, տանն օգ­նում է կնո­ջը հո­ղի գոր­ծե­րում: Մաս­նա­գի­տու­թյամբ «քար կտ­րող» է, աշ­խա­տան­քը ծանր է ե­ղել, հս­կա մուրճն իր ձեռ­քում մաշ­վել է, ու թե չլի­ներ ու­տող-խմող, դժ­վար թե դի­մա­նար այդ աշ­խա­տան­քին: «Կյան­քում ծանր ու դժ­վար տա­րի­ներ շատ են ե­ղել, բայց չեմ խեղ­ճա­ցել, միշտ կա­րո­ղա­ցել եմ ըն­տա­նիքս պա­հել: Քարն իմ զրու­ցա­կիցն է ե­ղել տա­րի­ներ շա­րու­նակ, հե­տը խո­սել եմ, դար­դերս պատ­մել, բա ո՞նց, ե­թե սի­րում ես գործդ, պի­տի կապ­վես նրան, քո ըն­կե­րը հա­մա­րես, նա է քեզ կե­րակ­րո­ղը, բա ո՞նց: Գոհ եմ, որ ձեռք ու ոտ­քով եմ, ե­րե­խե­քիս հույ­սին չեմ, նրանց նե­ղու­թյուն չեմ տա­լիս, դեռ մի բան էլ ես եմ նրանց օգ­նում: 15 տա­րի է, ինչ ծնն­դա­վար Սու­խու­մի քա­ղաք չեմ գնա­ցել, ժա­մա­նակ չեմ ու­նե­ցել, հի­մա էլ գնա­լը դժ­վա­րա­ցել է, չն­չին թո­շա­կով ու ցածր աշ­խա­տա­վար­ձով չեմ կա­րող գնալ: Էս­տեղ կյան­քը վատ չի, որ աշ­խա­տես, կապ­րես: Չեմ հաս­կա­նում էն ջա­հել­նե­րին, որ ա­սում են, թե աշ­խա­տանք չկա, ես որ էս տա­րի­քում աշ­խա­տանք գտել եմ, ի­րենք էլ կգտ­նեն, ցան­կու­թյուն է հար­կա­վոր»,- ա­սաց Տա­րիե­լը:

ՄԱՔ­ՐԱ­ՎԱՆ­Ի ՀՊԱՐ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Դեռ Մաքրավան թա­ղա­մա­սի մուտ­քից նկա­տե­լի է զա­ռի­թափ բար­ձուն­քից գյու­ղը հպար­տո­րեն հս­կող X-XVII դա­րե­րի վա­նա­կան հա­մա­լի­րը: Շատ ու շատ բնա­կա­վայ­րե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի նման, գյու­ղի հա­մա­նուն ե­կե­ղե­ցու շուրջ ևս հյուս­վել է ժո­ղովր­դա­կան ա­վան­դու­թյուն, ըստ ո­րի բռ­նա­կալ շա­հե­րից մե­կը նվա­ճե­լով Մաքրավանի տա­րած­քը, ցան­կա­նում է ե­կե­ղե­ցին քան­դել և նրա քա­րե­րով Հրազ­դան գե­տի վրա կա­մուրջ կա­ռու­ցել: Սա­կայն, ժո­ղո­վուր­դը ապս­տամ­բում է, և շա­հը հրա­ժար­վում ե­կե­ղե­ցին քան­դե­լու մտ­քից: Եվ քա­նի որ ե­կե­ղե­ցու շուրջը հա­մախմ­բված մար­դիկ կա­րո­ղա­նում են ստի­պել շա­հին հրա­ժար­վել է իր մտ­քից, Մաքրավանին տա­լիս են նաև Շահ ղու­տու­րա՝ Շահ կո­տո­րող (այ­սինքն շա­հին հաղ­թող, կո­տո­րող) ան­վա­նու­մը: Իսկ հե­տա­գա­յում, որ­պես շա­հին նա­խա­տինք, շահ կո­տո­րող ան­վա­նու­մը փո­խա­րի­նում են Էշ ղու­տու­րա (էշ կո­տո­րող) ան­վա­նու­մով:


Հա­մա­լի­րի հիմ­նա­կան կա­ռույց­նե­րը ժա­մա­նա­կագ­րա­կան ա­ռու­մով ընդ­գր­կում են X-XIII դա­րե­րը: Իր ինք­նա­տի­պու­թյամբ հատ­կա­պես ա­ռանձ­նա­նում է միա­նավ սրա­հով Սբ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցին (X դար): Մաքրավանքը կա­ռուց­վել է Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս Մաշ­տոց Եղ­վար­դե­ցու օ­րոք: Նրան են վե­րագ­րել նաև վա­նա­կան հա­մա­լի­րի ե­կե­ղե­ցու նա­խագ­ծի կազ­մու­մը: Ե­կե­ղե­ցու վի­մա­գիր ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րից տե­ղե­կա­նում ենք, որ նրա տե­ղում նախ­կի­նում ե­ղած մա­տու­ռը կա­ռուց­վել է Գրի­գոր Համ­զե Պահ­լա­վու­նու և նրա տիկ­նոջ` Շու­շա­նի­կի պատ­վե­րով: Հե­տա­գա­յում նրանց հա­ջոր­դած Պահ­լա­վու­նի­նե­րը ընդ­լայ­նել և վե­րա­կա­ռու­ցել են հա­մա­լի­րը:
Այժմ վա­նա­կան հա­մա­լի­րը բաղ­կա­ցած է ե­րեք հիմ­նա­կան մա­սե­րից՝ Սբ Ա­մե­նափր­կիչ և Սբ Կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցի­նե­րից, գավ­թից ու օ­ժան­դակ շի­նու­թյուն­նե­րից:


Այ­սօր էլ մաքրավան­ցի­նե­րը մե­ծով-փոք­րով պաշտ­պան են կանգ­նում ի­րենց ե­կե­ղե­ցուն և նրա շր­ջա­կայ­քում գտն­վող խաչ­քա­րե­րին, բազ­միցս կռիվ են տվել հարևան գյու­ղե­րից, ան­գամ հա­մա­լի­րից խաչ­քար գո­ղա­նալ փոր­ձող հան­ցա­գործ­նե­րի հետ: Բնա­կիչ­նե­րը նաև պայ­մա­նով են հա­մա­ձայն­վել, որ 2006 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին Ֆրան­սիա­յի Լուվր քա­ղա­քում «Սուրբ Հա­յաս­տան» խո­րա­գրով ցու­ցա­հան­դե­սում ներ­կա­յաց­ված խաչ­քա­րե­րը նույ­նու­թյամբ վե­րա­դարձ­վեն Մաքրավանին:
Այս օ­րե­րին հա­մա­լի­րի տա­րած­քում ըն­թա­նում են վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ:
Աշ­խա­տան­քա­յին խմ­բի ղե­կա­վար Ար­թու­րի հետ զրույ­ցից պարզ­վեց, որ հա­մա­լի­րի վե­րա­նո­րո­գու­մը կա­տար­վում է «Գա­գիկ Ծա­ռու­կյան» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ: Հա­մա­լի­րը գրուն­տա­յին ջրե­րի հոս­քից պաշտ­պա­նե­լու նպա­տա­կով այս պա­հին ըն­թա­նում է հա­մա­լի­րը բո­լո­րող հե­նա­պա­տե­րի կա­ռու­ցու­մը, ո­րոնք ե­րես­պատ­վե­լու են գե­տե­րից հա­վա­քած քա­րե­րով, իսկ ջրա­հե­ռա­ցու­մը կի­րա­կա­նաց­վի հա­տուկ խո­ղո­վա­կա­շա­րե­րի օգ­նու­թյամբ: Ե­կե­ղե­ցու շր­ջա­կայ­քում գտն­վող խաչ­քա­րե­րը հա­ջոր­դա­բար կտե­ղադր­վեն հե­նա­պա­տե­րի ներ­սում, հա­մա­լի­րի տա­րած­քում գտն­վող տա­պա­նա­քա­րե­րի տա­կից հան­ված մարդ­կա­յին ոս­կոր­նե­րը կր­կին կհու­ղար­կա­վոր­վեն: Կվե­րա­նո­րոգ­վեն ոչ միայն ե­կե­ղե­ցի­նե­րը, այլև գա­վիթն ու օ­ժան­դակ շի­նու­թյուն­նե­րը: Աշ­խե­կի փո­խանց­մամբ` վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­վարտ­վեն 2020 թվա­կա­նին:


Մեր զրույ­ցի ա­վար­տին Ար­թուրն ա­սաց, որ պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի վե­րա­նո­րո­գու­մը բարդ ու պա­տաս­խա­նա­տու գործ է, ա­վե­լի հեշտ է նոր ե­կե­ղե­ցի կամ շի­նու­թյուն կա­ռու­ցել, քան հի­նը վե­րա­նո­րո­գել: «Մեր դեպ­քում հար­կա­վոր է շատ զգույշ լի­նել, երբ գի­տես, որ քո պա­պե­րի կա­ռու­ցածն է, քո պատ­մու­թյու­նը»,- ա­սաց Ար­թու­րը:


Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Տարիել
  • տիկին Սեդան
  • Եկեղեցու վերանորոգումը
Դիտվել է՝ 30251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ