Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայաստանի կողմից Արցախի պետական անկախության պաշտոնական ճանաչումը ռազմավարական խնդիր է

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայաստանի կողմից Արցախի պետական անկախության պաշտոնական ճանաչումը ռազմավարական խնդիր է
18.09.2014 | 14:35

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության պետական անկախության պաշտոնական ճանաչումը պետք է տեղի ունենա լուրջ նախապատրաստական գործընթաց իրականացնելուց հետո՝ դա ռազմավարական խնդիր է, որը չարժե դարձնել ընթացիկ մարտավարական նպատակների պատանդը: Վենետիկի, Շոտլանդիայի, Բասկերի երկրի անկախացման հանրաքվեները կարող են միանգամայն նոր իրավիճակ ձևավորել նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման տեսանկյունից, ընդ որում այդ նոր իրավիճակը կարող է մեզ համար նաև խիստ անբարենպաստ լինել, եթե անհրաժեշտ քաղաքական կանխարգելիչ քայլերը չձեռնարկենք առաջիկա ամիսների ընթացքում: Հատկապես կարևոր է լինելու Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի արդյունքը, որը հավանաբար կազդարարի, որ Միացյալ Թագավորությունը չի տրոհվելու՝ այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ, եթե հիմնվելու լինենք արևմտյան «Սոցիոմետրերի» կողմից ներկայացված հանրային կարծիքի հարցումների արդյունքների վրա: Կարծում եմ, որ Լոնդոնը հաշվի է առել նաև Քվեբեկի անկախացման հանրաքվեի նախադեպը, որի արդյունքում տեղի անկախականները պարտություն կրեցին և արդեն տևական ժամանակ է, որ նրանցից լուր չկա: Քաղաքական իմաստով շոտլանդական հանրաքվեն անկախ դրա արդյունքից թույլ կտա բրիտանական իշխանություններին ու իրենց դաշնակիցներին սահմանել անկախացման հանրաքվեի միջազգային ստանդարտ, բայց Շոտլանդիայի անկախությանը «ոչ» պատասխանը ստանալուց հետո Լոնդոնն այլևս կկարողանա հավակնել պետությունների ինքնիշխանության սահմանները կարգավորող այս կարևոր ոլորտի գլխավոր արբիտրի դերին: Այնպես որ, քաղաքական իմաստով Միացյալ Թագավորության միասնականության պահպանումը ոչ միայն կլինի ազգային համերաշխության դրսևորում, այլև այդ երկրի իշխանությունների ձեռքին կարող է լուրջ գործիք դառնալ նաև միջազգային քաղաքական գործընթացներն արդյունավետ կառավարելու համար :

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ