Աստծո կանչը
Սեպտեմբերի 19
Այս բաները ձեզ ասացի... որ ձեր ուրախությունը
լիակատար լինի (Հովհ. ԺԵ. 11):
Իմացե՛ք, այն ճշմարտությունները, որ սովորեցնում եմ ձեզ և անցյալում իմ աշակերտներին ասվածները` այդ ամենը, բոլորը տալիս եմ ձեզ` լիակատար ուրախություն ունենալու համար:
ՈՒրախություն փնտրեք կյանքի մեջ: Որոնեք այն, ինչպես թաքցրած գանձը կորոնեիք: Սիրեք ու խնդացեք: Տիրո՛ջ մոտ գտեք ձեր ուրախությունը:
Զվարթացեք Ի՛մ ներկայության մեջ:
Ես կատարյա՛լ ուրախություն ցանկացա Իմ աշակերտներին. կամեցա, որ նրանք միշտ ունենան այն: Եթե նրանք իրենց առօրյա կյանքն ապրեին Իմ Վարդապետության համաձայն, նրանք, անշուշտ, կունենային այյդ կատարյալ ուրախությունը: