«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել

Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
21.01.2021 | 22:42

Դերասան Վիգեն Ստեփանյանի անժամանակ մահը բոլորիս է ցնցել: Վարպետի մասին անցյալով խոսելը բարդ է: Ինքնատիպությունն ու քաղաքացի լինելու պատասխանատվությունը չկորցրեց երբեք, հավատարիմ մնաց սկզբունքներին ու հավատամքին: Ընկերները դերասան-բեմադրիչի մասին պատմում են անհագորեն, ասելիքը շատ է: Անվերջ կարող են նկարագրել ու բնութագրել իմ ամենսիրելի ներկայացումներից մեկի՝ «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» գլխավոր հերոսին՝ Հակոբ Նշանիչին:
Ստեփանյանի հոգեհանգստյան արարողությանը ներկա էին թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ դերասաններ, թե՛ արվեստագետներ, թե՛ ուղղակի նրա արվեստի երկրպագուներ: Ներկա իշխանությունից որևէ ներկայացուցիչ սակայն հարգանքի տուրք մատուցելու չէր եկել: Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր չտեսա ո՛չ ԿԳՄՍ նախարարության որևէ ներկայացուցչի, ո՛չ էլ ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամի: Թատրոնի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դժար թե չճանաչեին Վիգեն Ստեփանյանին, ծանոթ չլինեն նրա ստեղծագործական գործունեությանը: Նրանք, ըստ երևույթին, առաջնորդվել են բացառապես քաղաքական ամբիցիաներով, կամ էլ վերադաս Նիկոլ Փաշինյանն է հրահանգել «հանկարծ ու հանկարծ հոգեհանգստի չգնալ»: Վիգեն Ստեփանյանը «Հայրենիքի փրկության» շարժման ակտիվ գործիչներից էր, մեծ ցավ էր ապրում այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է մեր երկրում: 2020-ի դեկտեմբերի 30-ին երբ զրուցում էինք, ասաց. «Ատելությունը խժռում է մեզ, մենք իրար այսքան ատելու իրավունք չունենք»:

Եվ, անշուշտ, չէր սխալվում, քանզի քաղաքական հայացքների պատճառով հոգեհանգստի չգնացող փոքրոգի իշխանավորները ոչ այլ ինչ են, քան ատելության մթնոլորտի ուղղակի ու անուղղակի սերմնացաններ: Այս հրապարակումից հետո, գուցե, իշխանվորները կգրեն, թե պատրաստվում են Ստեփանյանի՝ վերջին հրաժեշտի արարողությանը կամ հուղարկավորությանը մասնակցել , բայց դա ընդամենը փնթի արդարացման կնմանվի: Վիգեն Ստեփանյանի հարազատները, ընտանիքն ու մտերիմները, վստահ եմ, որևէ իշխանավորի չեն էլ սպասել կամ սպասում, ուղղակի այս տգեղ հանգամանքը երիցս ապացուցում է՝ իշխանության փոքրոգիությունը սահմաններ չունի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 72276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ