Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Եթե կորցնենք Արցախը` կշրջենք հայոց պատմության վերջին էջը»

«Եթե կորցնենք Արցախը` կշրջենք հայոց պատմության վերջին էջը»
23.01.2024 | 19:36

Տարուց ավելի իմ ընկերոջ` Գոռ Խլղաթյանի այս տողերն իմ էջի ճակատին էին դրված։

Միանգամայն իրավացի է ընկերս։

Դեռևս մեկ դար առաջ ռուս Սերգեյ Գորոդեցկին գրել է.

«Էթնիկ առումով, տնտեսապես և լեզվով լինելով միասնական, Ղարաբաղը դարձավ Հայաստանի միջնաբերդը՝ նրա արևելյան թևը: Այդպիսին էր նա նախկինում, այսպիսին է նա այժմ, այդպիսին կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը ՝ Արարատյան հովիտն անհնար է պաշտպանել առանց տիրելու Ղարաբաղին...»։

Իսկ Մոնթե Մելքոնյանը երեք տասնամյակ առաջ ասել է.

«Եթե կորցնենք Արցախը` կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։

Բայց մենք ոչ օտարի` Գորոդեցկու, խոսքը լսեցինք, ոչ Մոնթեի պատգամը, և մի քնձռոտ շիմպանզեի ձեռքով ու հայության լուռ համաձայնությամբ Արցախ-Ղարաբաղը ծախեցինք թուրքին։

Այսօր հայությունը քաղում է Արցախը հանձնելու պտուղները` զոհասեղանին արդեն Հայաստանն է փաստացի վերացած պետականությամբ։

Իլհամը ՀՀ-ն անվանում է արևմտյան ադրբեջան։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3844

Մեկնաբանություններ