Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Դժվա՞ր է Ալիևին հակադարձել մի քանի պարզ փաստարկներով

Դժվա՞ր է Ալիևին հակադարձել մի քանի պարզ փաստարկներով
30.06.2024 | 12:00

«30 տարի դու ինձ չես թողել ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու ապրես». սա իբր խաղաղության պայմանագրի հավանական թեկնածուի խոսույթն է։ Երբ սա կրկնում ենք, իբր փորձելով ըմբռնումով մոտենալ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին, լուծում ենք միայն մեկ անփառունակ խնդիր՝ այօրվա մեր աղետի բուն պատճառը դարձյալ «նախկիններն» են, որոնք հանիրավի չեն թողել ապրել Ադրբեջանին. հընթացս հանիրավի փաստարկվում է, որ Հայաստանը իբր 30 տարի ագրեսիվ քաղաքականություն է վարել։

Իսկ շա՞տ դժվար է նույն Ալիևին հակադարձել մի քանի պարզ փաստարկներով.

ա. իսկ դեռևս սովետական տարիներին Նախիջևանը, հենց ձեր հայրիկի ջանքերով, ամբողջովին հայաթափ անելը հայերին ապրելու մտահոգությա՞մբ է թելադրվել,

բ. ազգային ինքնորոշման իրավունքի իրացումն ու պաշտպանությունը ի՞նչ կապ ուներ ձեր ապրելու իրավունքի հետ, դրա համա՞ր էիք բարբարոսաբար ցեղասպանում Սումգայիթում, Բաքվում և ողջ Ադրբեջանում. ոչնչացնում էիք անգամ երկրաշարժից տուժածների համար նախատեսված ձեր տարածքով անցնող օգնությունը, սա էլ էր ձեր ապրելուն խանգարո՞ւմ:

Հ.Գ. Մի ծանոթ գործիչ ընդգծում է, որ իր խոսքերը երբեք ադրբեջանական մամուլը չի աղավաղում, նույնությամբ հրապարակում է։ Մնում է հարց տալ. իսկ ի՞նչ կարիք կա խմբագրելու, եթե ամեն ինչ գերազանցում է իրենց ակնկալիքները:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3339

Մեկնաբանություններ