ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կինոյի պետական փողերը մի քանի տասնամյակ լափած կլանը սկսել է ակտիվորեն վերադասավորվել

Կինոյի պետական փողերը մի քանի տասնամյակ լափած կլանը  սկսել է ակտիվորեն վերադասավորվել
07.06.2024 | 08:19

Երկրի խառը վիճակից ու Ֆիլմարտադրողների ֆեդերացիայի անդամների գերծանրաբեռնած գրաֆիկից օգտվելով՝ ՀՀ ամենագարշելի կառույցը հերթական անգամ, լռության քողի տակ, պետության հաշվին մեկնեց Կանն։

Վաղը Ֆեդերացիան կհրապարակի «ՀԱՐՑՈՒՄ» ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ս․թ․ մայիսի 14-25-ը, Կաննի կինոշուկային մասնակցելու նպատակով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակության կազմի վերաբերյալ (ներառյալ մասնակիցների ցանկը և ծախսերը)։

Մեզ հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է արել Կաննում լուծարման փուլում գտնվող կառույցը, քանի՞ հոգով, ի՞նչ կարգավիճակով են գնացել, ու՞մ հետ են հանդիպել, ի՞նչ են բանակցել, ո՞ր ֆիլմերն են վաճառել շուկայում, ի՞նչ պայմանագրեր են կնքել, ու՞մ են հաշվետու եղել։

Համեմատության համար նշեմ, որ հարևան Վրաստանի ազգային կինոկենտրոնը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում՝ կինոշուկայի օրերին, տեղադրել է 14 ծավալուն գրառում՝ Վրաստանի տաղավարում կայացած մի քանի տասնյակ հանդիպումների, այցելուների, համաձանագրերի, պայմանագրերի և այլնի մասին՝ մասնագիտական հետաքրքրությունը բավարարող ահռելի ծավալի այլ տեղեկատվությամբ (https://www.facebook.com/GeorgianNationalFilmCenter ):

Ես դիակներին չէի անդրադառնա, եթե Ֆեդերացիան չստանար հայ կինոյի ծերակույտի անհարկի ակտիվացման վերաբերյալ տեղեկատվություն, որն այս պահին չենք ցանկանում հանրայնացնել։ Բայց կինոյի պետական փողերը մի քանի տասնամյակ լափած կլանին, որ 20 տարի քանդել է կինոն, չորս տարի էլ կարողացել է կասեցնել «Կինոյի մասին ՀՀ օրենքի» կիրառումը ու հիմա, հասկանալով որ անվերադարձ զրկվում է գերիշխող դիրքերից, սկսել է ակտիվորեն վերադասավորվել, զգուշացնում եմ՝ ՍԸԹԸՐՎԵՔ։

Դուք ձեր ծոծրակները կտեսնեք, կինոյի կառավարման նոր դաշտում գերիշխող, մոնոպոլ դիրքեր չեք տեսնի։

Հ.Գ. Քանի որ էս անգամ հատուկ հրահանգ են ունեցել Կաննից նկար չհրապարակել, թարմացնենք հիշողությունը Բեռլինալեի հայկական հյուրասիրության մասին վակուումային փաթեթավորմամբ երշիկների պատկերով։

Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 2953

Մեկնաբանություններ