Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Աղոթարան

Աղոթարան
30.05.2024 | 00:01

Խնամո՛ղ արարածոց, պահեա՛ նշանաւ խաչի Քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց եւ ի մարդոց անիրաւաց եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ