Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հայոց դարձը» վաղեմության ժամկետ չի ճանաչում

«Հայոց դարձը» վաղեմության ժամկետ չի ճանաչում
08.05.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս նոր խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասականի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Ոչ մի համակարգ պատսպարված չէ արտաքին ազդեցությունից, իսկ որպես կանոն հնարավոր չէ կանխատեսել նրա չափերն ու ձևերը: Այնպիսի համակարգի պաշտպանական կարողությունը, ինչպիսին ոտքի կանգնող մեր ժողովրդինն է, սկզբունքորեն կախված է պետության ղեկավար կազմի դիալեկտիկակիբեռնետիկական մեթոդաբանության իմացության աստիճանից: Այսօր աշխարհին քաղաքականություն թելադրող գերտերությունների ազդեցությունները նորանկախ պետությունների վրա անհամարժեք են և նպատակ ունեն նրանց դարձնելու իրենց կցորդն ու խամաճիկը: Այդ նպատակին հասնելու համար արտաքին ուժի կենտրոններն առաջին հերթին հավաքագրում են թիրախ դարձած երկրների հետադիմական ուժերին:
Դեռևս 2002-ի օգոստոսին ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպանները հանդիպեցին մեր առաջին նախագահի հետ: Հանդիպման մասին տեղեկություն տալու պարտականությունը հանձնարարված էր Իտալիայի դեսպան Տարաբալցային: Վերջինս հանդիպման արդյունքն իր ուզած ձևով դիպուկ ներկայացնելու նպատակով լրագրողներին պատմեց հին աշխարհում իր մայրաքաղաքի հետ պատահած մի դրվագ: Մի ոմն հողագործ` Չինչինատո անունով, սենատի խնդրանքով ղեկավարում է Հռոմի զորքերը և հաղթում բարբարոսներին: Դրանից հետո հերոսը, ինչ-ինչ բաներից խռոված, նորից նվիրվում է իր գործին: Որոշ ժամանակ անց Հռոմը դարձյալ հայտնվում է վտանգի առաջ: Սենատը երկրորդ անգամ է դիմում Չինչինատոյին, սակայն վերջինս մերժում է սենատի խնդրանքը` ասելով, որ ինքն այն դեպքում կառաջնորդի հռոմեական զորքերը, ԵԹԵ ԻՐԵՆ ԽՆԴՐԵՆ ԱԶԳՈՎԻ: Եվ… Հռոմը փրկվում է երկրորդ անգամ:
Մեկնաբանություններն ավելորդ են: Դրսում շատ լավ գիտեն, որ եթե 2002-ին ՀՀ առաջին նախագահը, ինչպես Չինչինատոն, մերժեց իրենց առաջարկությունը, ապա հետագայում «համաժողովրդական կանչով» նրան նորից գործող նախագահ դարձնելու խոստումով կարելի է իրենց կողմից կառավարելի նոր շարժում ստեղծել, որի հաջողության դեպքում Հայաստանը ոչ միայն վերջնականապես կկորցնի իր պետականությունը, այլև, բախվելով իր անզորությանը, սեփական աչքում կկորցնի ազգային արժանապատվության վերջին կաթիլը: Այսինքն, մենք տանուլ կտանք և՛ տնտեսապես, և՛ բարոյապես:
Շատ այլ օրինակներ էլ կարելի է բերել, թե ինչպես են օտարները մեր իսկ ձեռքերով քանդել մեր տան պատերը:
Սակայն արտաքին ազդեցությունները ճիշտ գնահատելու համար հարկ է քննարկել դրանց, թող թույլ տրվի ասել, նախասկիզբ ազդեցությունը: Խոսքն այն գործընթացի մասին է, որը մեր պատմության մեջ անվանվել է «հայոց դարձ» և որը, իբրև, ավարտվել է 301 թվին: Առանց այդ քննարկման հայի ինքնաճանաչումը, որն իրոք սկսել է արթնացում ապրել, կմնա կիսատ:
Այսպիսի մի հարցադրում անենք. ի՞նչ էր մեզ մատուցվում, ի՞նչ նպատակով և ո՞ւմ կողմից: Այս հարցերը կենսական նշանակություն են ունեցել դարերի հոլովույթում և այդպիսին էլ շարունակում են մնալ: Դրանց պատասխանելու համար նախ` ուշադրության արժանացնենք հետևյալ մեթոդական մոտեցումը. պատմության մեջ պատմությունից ավելի էական է այն, թե ինչու է պատմությունը կայացել հենց այդ և ոչ այլ կերպ: Այս առումով այսօր դեռևս չունենք մեր պատմության անկողմնակալ, իրատեսական շարադրանքը:
Այն հեռավոր ժամանակներում մեզ մատուցվում էր ընդամենը մեր էությունը` վերցված մեր հեռավոր նախնիներից, բայց աղքատացրած մի կազմամասով, իբրև աստվածայինով կերպափոխված նորություն:
Այժմ նպատակների մասին: Դրանք երկուսն էին. այնքան, որքան մաս ուներ «Բիբլիա» անվանված գիրքը: Զարմանալի չէ՞, որ մարդկության քրիստոնյա հատվածը, քաջ գիտակցելով հին և նոր կտակարանների բովանդակության աղաղակող հակասությունը, սուրբ է անվանել դրանց միասնությունը: Հարկ է արժանին մատուցել դրանք գրողներին և նրանց տաղանդին: Նրանք կարողացել են «Բիբլիան» այնպես շարադրել, որ երաշխավորված լինի հաջորդ դարերում դիմակազերծվելու վտանգից: Այո, «Բիբլիան» պատվերով գրված գիրք է, և նրա նպատակը հմտորեն թաքնված է նրա տարփողվող տեսքի հետևում:
Ասում են` հին կտակարանը հրեաների հին պատմությունն է: Միգուցե, սակայն այն հավակնում է շատ ավելիին, քան սոսկ մեկ ժողովրդի պատմությունն է: Սիրո և խարդավանքի, հայրենասիրության և հայրենադավության, մարդկայինի և տմարդիի, իրականի և անիրականի շատ ուրիշ դրամատիկ դրվագների ժողովածու է, որոնք մեծամասնորեն փոխառված են այլ ժողովուրդների մշակույթներից, որոնք Եհովա աստծո հմուտ խաղարկմամբ դառնում են նոր ներկայացում, որի բովանդակության հետնախորքը միշտ քողարկված է և միշտ էլ անփույթ ընթերցողի գիտակցության մեջ առաջացնում է այլոց նկատմամբ հրեաների առավելության զգացում: Մի քանի օրինակ, որպիսիք տասնյակներով կարելի է գտնել հին կտակարանում: «Եվ դու կբնաջնջես այն բոլոր ազգերը, որոնց քո ձեռքը կտա տեր Աստվածը: Եվ քո աչքը չպետք է նրանց խնայի (իմաստ կա՞ մեկնաբանելու այս ռասիստական հրահանգը- Ա.Ս.)։ Եվ քո տեր Աստվածը կամաց-կամաց քո առաջ կքաշի այդ ազգերը, և պետք չէ դու նրանց միանգամից բնաջնջես, որովհետև կավելանան քո դեմ դաշտային գազանները (պե՞տք է բացատրել, թե ինչ է ուսուցանում Եհովան իր ընտրյալ ժողովրդին- Ա.Ս.): Եվ քո տեր Աստվածը նրանց կբերի խորունկ ընկճվածություն, որպեսզի նրանք կործանվեն (ի՞նչ ընկճվածության մասին է ակնարկվում- Ա.Ս.)» (Հինգերորդ գիրք, Մովսեսի, գլ.7):
«Այնժամ օտարների որդիները քո պարիսպները կկառուցեն, իսկ նրանց թագավորները կծառայեն քեզ: Եվ մշտապես բաց պիտի լինեն քո դարպասները, նրանք չպետք է փակվեն ցերեկ ու գիշեր, որպեսզի քեզ բերվեն ազգերի հարստությունները: Քանզի այն ժողովուրդն ու թագավորությունը, որ չեն ցանկանա քեզ ծառայել, կկործանվեն, այդպիսիք կոչնչացվեն: Քեզ հարստահարողների զավակները խոնարհաբար կգան դեպի քեզ և կընկնեն քո ոտքերը, բոլոր քեզ ատողները երկրպագելու են քեզ և քեզ տիրոջ քաղաք, Իսրայելի Սուրբ Սիոն կանվանեն: Եվ դու պիտի ազգերի կաթով հագենաս և արքայական ստինքներ ծծես…» (Մարգարեություն Եսայու, գլ. 60):
Եվ քրիստոնյա աշխարհն այսօր էլ դեռ հանդուրժո՞ւմ է, որ այս մարդատյաց քարոզն ընդունվի, այն էլ` որպես աստվածային պատգամ: Արժե, որ հայ ժողովրդի ճակատագրով անհանգստացող հայ մտավորականները գոնե, նախ, տեղյակ լինեն Եհովայի պատվերի մասին, հասկանան այդ հակամարդկային հրահանգների բովանդակությունը, ապա և համակարգեն ժողովրդի ինքնապաշտպանական բնական ձգտումները:
Առաջնային է մի շատ կարևոր հարց. ովքե՞ր էին Եհովա աստծո կերպարը կերտողները: Այդ ամենը բխում էր հրեաների ազգային էությունի՞ց, թե՞ նրանց վերնախավի մտքի արգասիքն էր, որի իրականացման դեպքում աշխարհի հարստությունները կհայտնվեն հենց միայն նրանց ձեռքում: Քեննեթ Հոֆֆը 1970-ին ԱՄՆ-ում հրատարակած «Կոմունիզմի հայրը սատանիզմ է» գրքում վկայակոչում է հետևյալ փաստը. «Համաձայն հրեական կաբալայի գրառումների` Սիոնի իմաստունները մ.թ.ա. 929 թվին կազմել էին մի քանի սխեմա, թե ինչպես կաբալայի միջոցով խաղաղ ճանապարհով նվաճեն ամբողջ աշխարհը»: Դա իրականանալու էր սիմվոլիկ օձի խորամանկությամբ, որի գլուխը ներկայացնում է նրանց, ովքեր հասու էին հրեական վարչակազմի պլաններին, իսկ մարմինը ներկայացնում է ժողովրդին, ընդ որում, այդ վարչակազմի գոյությունը պետք է գաղտնի պահվեր անգամ հրեաներից: Այս փաստը շատ է խոսուն: Այն ոչ միայն արդարացնում է բարձրացված հարցը, այլև պատասխանում է դրան: Քեննեթ Հոֆֆը նկատել է տալիս նաև այդ գաղափարախոսության կենսունակությունը, որն ապահովվում էր ժամանակի ընթացքում նորանոր դրսևորումներով, ինչպես գրիպի վիրուսը: Դրանցից մեկի մասին Հոֆֆը գրում է. «…Այնտեղ (այլ երկրներում) կստեղծեն հոգևոր ապաբարոյականացում և բարքերի կտրուկ անկում, հիմնականում ֆրանսուհիների, իտալուհիների և այլոց անուններով դիմակավորված հրեա կանանց միջոցով: Նրանք ազգերի գլխին կանգնած տղամարդկանց կյանքում անբարոյականություն սերմանելու ամենահուսալի իրականացնողներն են»: Գուցե արժե՞ հիշել նաև մեր դյուցազնավեպի այն դրվագները, որոնք ներկայացնում են Ձենով Օհանի հրեուհի կնոջ` Սառայի վարքը, հատկապես նրա վավաշոտ նկրտումները պատանի Դավթի նկատմամբ:
Բանն այն է, որ հրեան միշտ գործել է ստվերում, նա համամարդկայինի հետ երբեք բացահայտորեն չի առճակատվել: «Աշխարհը կառավարում են ոչ թե նրանք, ովքեր բեմի վրա են,- ասում էր անգլիացի հայտնի քաղաքական գործիչ և ոչ հայասեր Բենջամեն Դիզրայելին,- այլ նրանք, ովքեր բեմի հետևում են»: Հիշենք և Հենրի Ֆորդի խոսքերը. «Հսկողության տակ վերցրեք սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ հրեա ֆինանսիստների, և պատերազմները կվերանան»: ՈՒշադրության է արժանի «պատերազմներ ստեղծող» բառակապակցությունը: Սակայն պարզվում է, որ այդ սատանան անորսալի է: Նա աննկատ է գործում նաև այսօր և դարձել է միջոց, կուռ ռազմավարությամբ մի գործուն ուժ, որն անթաքույց ձգտում է տիրել աշխարհի մի բևեռին, մյուսը տալով մնացած բոլորին:
Վերադառնանք «Բիբլիային»։ Այնտեղ ռազմավարությունը կամ առաջին նպատակը հրեա ազգի գերազանցությունը մյուսների նկատմամբ որպես աստվածային պատգամ ներկայացնելն էր: Հերթը մարտավարությանն էր: Ինչպե՞ս անել: Մի բան պարզ էր` առանց «աստվածայինի» միջամտության գործը գլուխ չէր գա: Եհովային բացահայտ վկայակոչել այլևս չէր կարելի, դա վտանգավոր հետևանքներ կունենար: Եհովայի կերպարը արդեն կարող էր խանգարել: Մեկ այլ երկնային էր պետք: Ինչպե՞ս պետք է գործեր և ի՞նչ պետք է աներ նա: Որքան էլ պարզունակ հնչի, այստեղ տեղին է հիշել մեծն Թումանյանի` Ֆիրդուսուց մեջբերած խոսքերը. «Ի՜նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»: Այո՛, նրանք երկուսն էլ գերազանց են ազդում «հերոսի» ուղեղի վրա և արդյունավետ մթագնում են այն: Ուրեմն ազգերին հաղթելու համար պետք է բթացնել, մթագնել նրանց բանականությունը: Բայց որտեղի՞ց այդքան «կին ու գինի»: Սակայն, պարզվում է, դրանք պետք էլ չեն, եթե կա մեկ ուրիշ, շատ ավելի զորեղ միջոց. դա խոսքն է, այն Բանը, որ կարող է հաշիշի ազդեցություն ունենալ լսողի վրա: Եվ ծնվեց… Քրիսոտոսը: Քրիստոսի ծննդի և հարության առասպելի մեջ խորաթափանցություն, հեռատեսություն և մտքի սլացք կա: Անգամ Պրոմեթևսը չարժանացավ այդպիսի փառքի: Քրիստոսին վերագրվելու և պարտադրվելու էր հետևյալ պարզ առաքելությունը. լինել այնպիսի անզոր զորություն, որի գործունեության ավարտից հետո արդյունքում մնա մեծ անզորություն: Եվ երբ ազգերը հայտնվեն հենց այդ վիճակում, հրեան կկատարի Եհովայի պատվերը: Բայց որպեսզի հրեան ինքն էլ չենթարկվի այդ հաշիշի ազդեցությանը, նա պետք է դավանի այլ գաղափարի, խոսքի ու բանի:
Նիցշեն Զրադաշտի բերանով դիպուկ է բնութագրում Քրիստոսի առաքելությունը. «Նա, ով գրում է արյունով և առակներով, ուզում է ոչ թե իրեն կարդան, այլ անգիր անեն: Խարանված գերիներ են նրանք (հոգևորականները- Ա.Ս.): Նա, ում փրկիչ են անվանում, շղթայել է նրանց… մոլորության և կեղծ արժեքների շղթաներով: Օ՜, եթե որևէ մեկը փրկեր նրանց այդ փրկչից: Կեղծ արժեքների և մոլորության շղթաներով պետք է գերվեին ամբողջ ազգեր: Այսպիսին է եղել ծրագիրը ի սկզբանե»: Նոր կտակարանը պետք է դառնար Սիոնի իմաստունների պատրաստած գաղափարական տրոյական ձին մնացած ազգերի ամրոցում:
Եվ ուղարկվեցին առաքյալներն աշխարհի ծագերը` իրականացնելու այդ ծրագիրը: Առաջին թիրախները եղան Հռոմն ու Հայաստանը: Ինչո՞ւ Հռոմը։ Որովհետև հրեան հեծում էր հռոմեական լծի տակ, պետք էր Հռոմը ներսից բարոյազուրկ անել և քայքայել: Իսկ ինչո՞ւ նաև Հայաստանը դարձավ քրիստոնեության տարածմամբ հրեական ծրագրի համար գլխավոր թիրախ: Հրեաների ծրագիր դիմակազերծելու իրական վտանգը հայերից էր գալու, ուստի, նախ, պետք է ոչնչացվեր նրանց մեջ այն ամենը, ինչը կարող էր հիշեցնել արիականը: Հենց այդ հանձնարարությունն էլ փայլուն իրագործեց ազգային կասկածելի ծագում ունեցող Գրիգոր Լուսավորիչը:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 2638

Մեկնաբանություններ