Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի
12.09.2024 | 13:49

Օրը ոչ ուրբաթ էր, ոչ էլ 13- ը… Սեպտեմբերի 10- ն էր 2024 թվականի: Այդ օրը գիշերն ԱՄՆ- ում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի առաջին և, հնարավոր է, միակ հեռուստաբանավեճը մինչև նոյեմբերի 5- ին կայանալիք նախագահական ընտրություններ, եթե ԱՄՆ- ի նախկին նախագահը հրաժարվի Հարիսի հետ երկրորդ ու վերջին հեռուստաբանավեճից: Հեռուստաբանավեճի վերաբերյալ Газета.Ру- ի հրապարակման վերնագիրը, կարծում ենք, միանգամայն արդարացված կերպով սկսվում է «ճակատագրական գիշեր» բառերով…

Թրամփը, որը բազմիցս խոստացել է հաղթանակի դեպքում հասնել ՈՒկրաինայում մարտական գործողությունների ավարտին դեռ նույնիսկ մինչև նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելը (խոստացել է նաև երեկվա հեռուստաբանավեճի ընթացքում), կազմակերպել Պուտինի և Զելենսկու բանակցությունները, հայտարարել է, որ իրավիճակը գնալով միայն վատանում է, ինչը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, ի հակառակ Բայդենի հետ ավելի վաղ կայացած հեռուստաբանավեճի, ըստ ԶԼՄ- ներում հրապարակված տարբեր տեղեկությունների, Հարիսի հետ հեռուստաբանավեճում պարտվել է:
Թեև Թրամփի ընտրվելու դեպքում չկա երաշխիք, որ նա կհամաձայնի ՌԴ պայմաններով հակամարտության ավարտին, կդադարեցնի Ուկրաինա սպառազինության մատակարարումը, բայց դրա ինչ- որ հույսը կա, մինչդեռ, կարծում ենք, բոլորին հասկանալի է, որ ընտրվելու դեպքում Քամալա Հարիսը շարունակելու է Ռուսաստանի հետ առճակատման, Ուկրաինայի միջոցով նրան ռազմավարական պարտության մատնելու, առանց այն էլ պայթյունավտանգ մակարդակի հասած լարվածությունն էլ ավելի սրելու Բայդենի ու Վաշինգտոնի մյուս ճիվաղների քաղաքականությունը: Սա կասկածից դուրս է:
Գնալով սրվող լարվածությունը, սակայն, կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման մակարդակի հասնել դեռ նույնիսկ մինչև ԱՄՆ- ի նախագահական ընտրությունները: Ցավոք, լիովին բավարար հիմքեր ունենք այսպիսի կարծիք ունենալու և արտահայտելու համար:
Հենց երեկ հրապարակվեց տեղեկությունն այն մասին, որ Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ է տվել արևմտյան սպառազինությամբ հարվածել Ռուսաստանին, ավելի ճիշտ կլինի ասել, ՌԴ տարածքի խորքին կամ խորը թիկունքին, քանի որ Հատուկ ռազմական գործողության գոտում, ինչպես նաև ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ Ուկրաինային հարակից Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի մարզերում արևմտյան սպառազինության տարբեր տեսակներ նոր չէ, որ գործադրվում են, իսկ արևմտյան արտադրության ԱԹՍ- ները կիրառվում են նաև Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին և ՌԴ տարածքի խորքում գտնվող այլ բնակավայրերի ու թիրախների, այդ թվում՝ բնակելի շենքերին հարվածելու համար:
Հոլանդիայի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը նշել է, որ իր երկիրը Կիևի համար հարվածների հեռահարության ոչ մի սահմանափակում չի մտցրել: Նա նշել է, որ Ուկրաինան կարող է նաև F-16 կործանիչներով հարվածներ հասցնել ռուսական տարածքներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամստերդամը Կիևին ավելի վաղ մատակարարված F-16 կործանիչներից բացի, լրացուցիչ կմատակարարի նաև F-16- ի հրթիռներ, պահեստամասեր և սարքավորումներ: Նյութական աջակցության ընդհանուր գումարը կկազմի 80 մլն եվրո:
Նիդեռլանդների վերոնշյալ թույլտվությունը և սպառազինության նախատեսված մատակարարումը, սակայն, դեռ ամենը չէ…
Դեռ անցյալ շաբաթ իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքերն Ուկրաինային հեռահար հրթիռներ փոխանցելու մասին, «РИА Новости»– ի փոխանցմամբ , X սոցիալական ցանցում հայտարարել էր, որ Կիևում ամերիկյան խամաճիկները շատ մոտ են Ռուսաստանի կարմիր գծերը հատելուն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ, Bloomberg գործակալության տեղեկացմամբ, հաստատել է, որ ԱՄՆ- ը կքննարկի Կիևի խնդրանքը՝ Ռուսաստանին հարվածելու սահմանափակումները վերացնելու մասին, բանակցություններ կվարի Ուկրաինայի կողմից ՌԴ- ին հարվածելու համար մեծ հեռահարության արևմտյան զենք օգտագործելու հարցի շուրջ:
«Մենք կլսենք ու կքննարկենք Ուկրաինայի խնդրանքը՝ վերացնելու մեծ հեռահարության հրթիռների օգտագործման սահմանափակումները»,- РБК- ի փոխանցմամբ , հայտարարել է Բլինքենը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ ամերիկյան «Axios»- ի թղթակից Ջուլիգրեյս Բրուֆկեն, վկայակոչելով ԱՄՆ- ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով նախագահ Մայքլ Մաքքոլին, հայտնել էր, որ Բլինքենն ու Լամին Կիև են մեկնում նաև այն բանի համար, որպեսզի Ուկրաինայի իշխանություններին հայտնեն Ռուսաստանին հեռահար հարվածների թույլտվության մասին:
Թեև Ուկրաինան արդեն արևմտյան զենքով հարվածներ հասցնում էր Ռուսաստանի խորքերին, ինչն ամռան սկզբին խոստովանել էր Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ մայիսին հայտարարել էր, որ ամերիկյան զենքն արդեն օգտագործվում է ռազմական գործողությունների գոտուց դուրս հարվածներ հասցնելու համար, սակայն նկատենք, որ նշված հարվածները հասցվում էին ԱԹՍ- ներով ու չունեին այնպիսի զանգվածային բնույթ, ինչը միանգամայն սպասելի է ԱԹՍ- ներից անհամեմատ մեծ ավերիչ ուժ ունեցող արևմտյան օպերատիվ- մարտավարական բալիստիկ և թևավոր հրթիռների առաջիկա կիրառման դեպքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ արևմտյան զենքով Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի տարածքին «մոտ են ագրեսիային»: Ուկրաինայի՞ կողմից ագրեսիային, թե Արևմուտքի… Կարծում ենք, Պուտինը նկատի ունի վերջինը, քանի որ ՌԴ- ի դեմ Ուկրաինայի ագրեսիան կամ պատերազմը նոր իրողություն չէ: ՌԴ նախագահը նշված հայտարարությամբ, կարծում ենք, միաժամանակ ակնարկել է, թե ինչ պետք է սպասել Ռուսաստանից, եթե իր դեմ Արևմուտքի՝ ագրեսիային մոտ գործողությունները վերածվեն ագրեսիայի:
ԱՄՆ- ն և Մեծ Բրիտանիան կքննարկեն Ուկրաինայի խնդրանքը՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու մասին. այս մասին, բրիտանական «Times»- ի տեղեկությունը ներկայացրած «Газета.Ру»– ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ- ի պետքարտուղար Բլինքենը: Այսօր նա Բրիտանայի արտգործնախարար Լամմիի հետ այդ նպատակով այցելել է Կիև։
Հարցի վերջնական լուծումը, ավելի ճիշտ, եթե նկատի ունենանք խնդրի առնչությամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, հիշյալ թույլտվության վերաբերյալ ԱՄՆ- ի պաշտոնական հայտարարությունը սպասվում է սեպտեմբերի 13- ին ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումից հետո:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ