Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Контора-ի «պյուռոսյան հաղթանակը»

Контора-ի «պյուռոսյան հաղթանակը»
24.06.2024 | 11:26

ՆՓ & ՔՊ контора-ն երկու անգամ՝ 20 և 22 թթ. հաղթանակ տոնեց ընդդիմադիր շարժումների նկատմամբ, ինչպես նաև հաղթեց 21 թ. ընտրություններում: Ազնիվ լինենք և շեշտենք, որ երեք անգամ էլ նրանք վայելում էին հանրության գերակշիռ մեծամասնության իրական աջակցությունը, ինչն էլ հանդիսացավ այդ հաղթանակների գրավականը: Դա այլևս արձանագրված փաստ է և որևէ մեկը չի էլ վիճարկում այն: Արձանագրված է նաև, որ այդ հաղթանակներից հետո контора-ի պարագլուխների և իրենց համակիրների շրջանում երկար ժամանակ տիրում էր էյֆորիկ մտնոլորտ և թեպետ այդ էյֆորիան ավելի էր ընդգծում մեր հավաքական ստորացված վիճակը, այնուամենայնիվ այն կար:

Այլ է վիճակը հիմա, «սրբազան պայքարի» դադարից հետո: Առերևույթ, կարծես թե контора-ն կրկին հաղթել է, բայց նույն շրջանակներում ոչ միայն էյֆորիան ընդհանրապես բացակայում է, այլև գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում թաքցնել տագնապը՝ իշխանակորստյան իրական վտանգից առաջացած տագնապը:

Контора-ում հստակ գիտակցում են, որ «սրբազան շարժումը» չի պարտվել, այլ խելամտորեն, ճիշտ ժամանակին դուրս է եկել առճակատումից և հետևաբար՝ իրենք չեն հաղթել: Ավելի ճիշտ հաղթել են, բայց պարտված կողմ չկա, ինչը ամբողջապես արժեզրկում է իրենց «գյոզալ» հաղթանակը: Գիտակցում են ավելի լավ, քան որևէ մեկը:

Հենց դա է էյֆորիկ տրամադրությունների բացակայության ակունքը:

Контора-ի իշխանության մնալու հույսերն այժմ ամբողջովին կապված են Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության հետ, բայց այդ տարբերակը ևս լուրջ քննություն չի բռնում, քանի որ թյուրքական դուետի աջակցությունը առ ոչինչ է առանց ՀՀ ուժային կառույցների գործուն մասնակցության:

Որ ՀՀ ուժային կառույցների աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ամեն դեպքում ՀԱՅԵՐ են և «սրբազան շարժման» վերսկսման և ժողովրդական լայն զանգվածների ընդգրկման պարագայում նրանք նվազագույնը «չեզոք դիրք» կբռնեն և գործուն մասնակցություն չեն ունենա իշխանապահպանությանը՝ ևս հստակ հասկանում են контора-ում: Հասկանում են նաև, որ «սրբազան շարժումը» վերակազմակերպվելով կրկին ասպարեզ է գալու և նրանում լայն զանգվածների ընգրկվելը ընդամենը ժամանակի հարց է՝ կարճ ժամանակի:

Հենց դա է նրանց դանդաղ, բայց հաստատուն կերպով աճող տագնապի ակունքը:

Контора-ն մտել է հոգեվարքի շրջան և շատ շուտով այլևս ոչ-ոք և ոչինչ չի կարող օգնության ձեռք մեկնել նրան, իսկ «կեցցե՛ հեծանիվը» տիպի ճղճղոցներն ու բաբաջախզմալասարգսաշիրինական էժան «եվրամուտիլովկեքն» ավելի շուտ մոտեցնում են նրա մահկանացուն կնքելու պահը, քան օգնում ոտքի կանգնել:

«Դառնամ, զօղորմի տի տամ» ՆՓ & ՔՊ գյոզալ контора-ին:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4329

Մեկնաբանություններ