«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Այլևս հանդուրժելի չէ, ուստի պատրաստվում ենք դուրս գալ փողոց

Այլևս հանդուրժելի չէ, ուստի պատրաստվում ենք դուրս գալ փողոց
04.05.2023 | 10:46

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները կրկին սպառնում են մեզ։ Դա նպատակ ունի առաջին հերթին կոտրել հայ ժողովրդի ոգին և նրա մեջ թողնել հավերժ ստրկական գոյություն` կախված իրենց ցանկություններից։
Սա շարունակվում է, քանի որ հայ ժողովուրդը` որպես հավաքականություն չի՛ ասել իր խոսքը։
Սա այլևս հանդուրժելի չէ, ուստի պատրաստվում ենք դուրս գալ փողոց.
1. հաջակցություն Արցախի մեր հայրենակիցների և Արցախի գոյության,
2. հաջակցություն Արցախի մեր հայրենակիցների և Արցախի գոյության
և իհարկե`
3. հաջակցություն Արցախի մեր հայրենակիցների և Արցախի գոյության։
Հաջակցություն Արցախի, մենք առաջին հերթին ուժեղացնում ենք Հայաստանը, նպաստելով հանրային դիմադրողունակության բարձրացմանը։
Մենք դեռ երկար կռիվ ունենք...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3849

Մեկնաբանություններ