Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ե՛վ մկներն են հիմա ապահով, և՛ կատուն է կուշտ. Հռիփսիմե Հովհաննիսյան

Ե՛վ մկներն են հիմա ապահով, և՛ կատուն է կուշտ. Հռիփսիմե Հովհաննիսյան
13.10.2022 | 07:23

Է՜, Խնկո Ապեր, ո՞նց կարողացար հենց մեր օրերի համար գրել «Մկների ժողովը»։ Մի տարբերությամբ միայն, որ այդ ճառասացները հիմա առնետներ են դարձել։ էլի զանգը կմնա օդում կախված, երբ «ջոջը» քաշի իր պոչը, և ավարտվի ժողովը։


Իսկ կատու՞ն. կատուն գուցե և չկա։ Կամ, իր կերը գտած, ննջում է ինչ-որ փափուկ անկյունում և մտովի մկնաառնետային վազքը համարում է անհեռանկար ու ծիծաղելի։
Ե՛վ մկներն են հիմա ապահով, և՛ կատուն է կուշտ։

Դիտվել է՝ 12147

Մեկնաբանություններ