ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գոհար Մելոյանը՝ ԱԱԾ բերման ենթարկվելու մասին

Գոհար Մելոյանը՝ ԱԱԾ բերման ենթարկվելու մասին
20.02.2021 | 16:31

Ինձ համար այս պահին անհայտ է, թե ես կամ Անժելա Էլիբեգովան ինչպես կարող ենք ընդհանրապես այս շենքում հայտնվել՝ ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում երեկ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

««Պառլամենտարիզի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ում, որտեղ մենք աշխատում ենք, քննչական գործողություն է տեղի ունեցել, խուզարկություն: Համապատասխան իրավապահ մարմնի ներկայացուցիչները հրաժարվեցին ինձ ներկայացնել որոշումը, ինչպես հասկացա՝ այն դատարանի որոշում չէր: Քանի որ չեմ ծանոթացել որոշմանը, չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ գործի շրջանակում էր իրականացվում խուզարկությունը: Մի շարք առգրավված անձնական իրեր կան: Ամբողջովին ուսումնասիրվեցին առկա հաստափոր թղթապանակները, որտեղ մեծամասամբ իրենց հետաքրքրող նյութ չկար: Համակարգիչներ են առգրավել»,-ասաց Գոհար Մելոյանը՝ նշելով, թե պատահական եկել է աշխատավայր ու հայտնաբերել, որ քննչական գործողություն է ընթանում:

«Անհասկանալի է նաև կարգավիճակը գործի շրջանակներում: Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով, հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ հստակեցված չէր գործերի շրջանակը: Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը սրընթաց կերպով բռնատիրության վերածվեց: Մեր կազմակերպությունը նորաստեղծ է, անհայտ կամ կասկածելի միջազգային աղբյուրներից ֆինանսական միջոցներ չկան, ուստի որևէ կերպ հասկանալի չէ մեր կազմակերպության հետ կապված նմանաբնույթ գործողությունների իրականացումը»,-նշեց Մելոյանը:


Անժելա Էլիբեգովան ևս նշեց, թե չգիտի՝ ինչու է եղել ԱԱԾ-ում: «Ես բացարձակ գաղափար չունեմ՝ ինչ է կատարվում իմ շուրջ, ինչու եմ հայտնվել ԱԱԾ շենքում, առգրավված են իմ հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը: Համակարգչում կա շատ կարևոր աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործութունների վերաբերյալ, որոնք պետք է փոխանցեի ՄԻՊ-ին»,-ասաց նա:

Դիտվել է՝ 5223

Մեկնաբանություններ