«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մի՞թե կիսելյովներին պատասխանելու լավագույն հարթակը Ֆեյսբուքն ու մի քանի կայքերն են

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մի՞թե կիսելյովներին պատասխանելու լավագույն հարթակը Ֆեյսբուքն ու մի քանի կայքերն են
14.06.2014 | 12:18

Եկեք Կիսելյովին հանգիստ թողնենք և ինքներս մեր դարդով տապակվենք: Դմիտրի Կիսելյովի հետ կապված այս ողջ իրարանցումը շատ նման է «դռան դիմաց հաչող քուչիկի» պատմությանը: Ով ասես՝ վերլուծական գրեց, ով ասես՝ քննադատեց: Է՛լ «Կրեմլի խոսնակ», է՛լ «Պուտինի մերձավոր» , է՛լ «քաչալ շուն», է՛լ «գող փիսո», է՛լ չգիտեմ թե ինչ: Իսկ իրականում ո՞վ է Դմիտրի Կիսելյովը, և ինչո՞ւ են նրա առջև կարմիր գորգ «փռում»: Եթե Կիսելյովը Հայաստանի էլիտայի համար ցանկալի անձ չլիներ, նա իրեն այդպիսի սանձարձակություն թույլ չէր տա: Հայաստանում պայքարը «կիսելյովների» կողմնակիցների և ազգային մտածողության կրողների միջև է , բայց որտեղի՞ց առաջացան այդքան «կիսելյովամետներ»: Նրանք կան, այո, իսկ որտե՞ղ են նրանք, ովքեր կարող էին և պետք է պատսախանեին Կիսելյովին հենց կիսելյովների դաշտում: Մի ժամանակ մենք էլ ունեինք մեր մեկնաբանական դպրոցը, որի խոսքը կշիռ ուներ: Հիմա որտեղ ե՞ն նրանք: Ինչո՞ւ ոչնչացրեցինք այդ դպրոցը, ինչո՞ւ նրանք, ովքեր ունեին սեփական կարծիք, վերլուծելու կարողություն, ծանրակշիռ խոսքի կրող էին, դուրս շպրտվեցին դաշտից՝ տեղը զիջելով ներքին սպառման համար ծղրտացող (վերլուծող) մեկնաբաններին: Արդյո՞ք ներսի վտանգն ավելի շատ էր, քան արտաքինը: ԵՎ մի՞թե կիսելյովներին պատասխանելու լավագույն հարթակը Ֆեյսբուքն ու մի քանի կայքերն են:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ