Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Հայ ազգային բուրժուազիայի սնանկության ցուցիչ

Հայ ազգային բուրժուազիայի սնանկության ցուցիչ
25.08.2024 | 15:36

Էլիտաների ճգնաժամի մասին է վկայում նաև ու հատկապես այն, երբ իրենց հաշվին միլիոններ ունեցող մարդիկ քաղաքական պասիվության համար մուննաթ են գալիս նրանց վրա, ովքեր ամբողջ օրը ստիպված են աշխատել ընտանիք պահելու համար, իսկ շարժումների գեներացրած բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով ստիպված են աշխատանք փոխել:

Այնինչ, այդ մեծահարուստները առաջին հերթին պետք է հոգային քաղաքականությամբ զբաղվող մարդկանց խնդիրները, որը հնարավորություն կտար նվիրվելու սեփական ճակատագրին ու ընտրած ուղուն: Հենց նրանք պետք է հոգային նոր քաղաքական սերնդի աճի մասին:

Սա նաև հայ ազգային բուրժուազիայի սնանկության ցուցիչ է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ