Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հունիսի 20-ը սև օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ

Հունիսի 20-ը սև օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ
20.06.2024 | 13:08

Երեք տարի առաջ՝ 2021թ․ հունիսի 20-ին, 680 հազար ընտրողներ ԱԺ ընտրություններում քվեարկեցին 2018 թվականից իրենց խաբած, 44-օրյա պատերազմի ժամանակ մշտապես «Հաղթում ենք» հայտարարած, 2020թ․ նոյեմբերի 9-ին թաքուն կապիտուլյացիա ստորագրած, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանամերձ տարածքներն առանց կռվի, ապօրինի կերպով Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին։ Աjդ 680 հազարն իրենց քվեարկությամբ լեգիտիմացրին Նիկոլ Փաշինյանին, նրան հնարավորություն տալով նոր տարածքներ զիջել Ադրբեջանին, 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում (հայտնի չէ՝ ինչի դիմաց) Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Հունիսի 20-ը սև օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5283

Մեկնաբանություններ