Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Եվ այդ գրքով շարունակում են մայրենի լեզու սովորեցնել

Եվ այդ գրքով շարունակում են մայրենի լեզու սովորեցնել
09.12.2023 | 09:51

Պրակտիկանտիս հատկացված 2-րդ դասարանում դասալսման էի: 2-րդի «Մայրենին» ձեռքովս շոշափեցի և աչքովս տեսա թերթվող եզրերին հարմարեցված Ադրբեջանի դրոշը: Եվ այդ գրքով շարունակում են մայրենի լեզու սովորեցնել:

Նման պատահականություն չի՛ լինում: Եվ սա՛ է հիմա մեր իրական երկրաշարժը, որի ցնցման ուժգնությունը մի փոքր ուշ կզգանք:

Ի դեպ, էլի եմ ասել այս մասին, բանաստեղծական խոսքում հնչող և վեհություն հաղորդող «մայրենի» փոխանունը` որպես դասագրքի անվանում, ծաղր է, որ ժամանակին դուրս է եկել Բլեյանի գանգատուփից և պաշտոնականացվել կրթակարգերով: Առարկայի անունը «Մայրենի լեզու» է, և պիտի վերականգնվի այն անհապաղ:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 4508

Մեկնաբանություններ