ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Դոստոևսկու ողջ սփոփանքը հենց այդ «հիմար» կինը եղավ

Դոստոևսկու ողջ սփոփանքը հենց այդ «հիմար» կինը եղավ
27.08.2023 | 12:51

Դոստոևսկուն հարցնում են՝ ի՞նչ կին կուզես ունենալ, իմաստու՞ն լինի, թե՞ բարի: Ասում է՝ բարի. թող հիմար լինի, միայն՝ բարի:

Էդ ժամանակ այդ ռուս գրողն արդեն վաթսունն անց մի մարդ էր, ահագին վեպեր էր գրել, բայց, փաստորեն, հասկացել էր վերջապես, որ կանանց մեջ ամենալավ ծաղիկը բարի կինն է, թեկուզ հիմար լինի, բայց՝ բարի:

Եվ Աստված Դոստոևսկուն իր կյանքի վերջում տվեց այդ կնոջը, ու հենց այդ կնոջից հետո Դոստոևսկին գրեց, որ ավելի լավ է բարի կինը, քան ընդհանրապես որևէ կին: Թեպետ նրա կինը դարձավ իր սղագրուհին, սակայն Դոստոևսկու ողջ սփոփանքը հենց այդ «հիմար» կինը եղավ, որի նկարը տեսել եմ Մոսկվայում՝ Դոստոևսկու թանգարանում , երբ երեսուն տարեկան էի: Աննայի նկարը՝ Դոստոևսկու կողքին: Այդքան իմաստուն կնոջ աչքեր դեռ չեմ տեսել: Կին, որ սիրեց ընկածին, որ վերցրեց նրան փողոցից, որ ընկնավորին գրկեց ու ասաց. ,,Федор, мой милый, ты-мой...,,:

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 7477

Մեկնաբանություններ