ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի

Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
16.10.2024 | 20:54

Ալիևը երեկ ո՞ւմ է շառաչուն ապտակ հասցրել՝ Նիկոլի՞ն, թե բոլոր նրանց, ովքեր հավատացին նրան՝ հայերիս և Հայաստանի թիվ 1 ներքին թշնամուն, հայոց իրականության գերագույն գլխավոր ստախոսին և նրա «խաղաղության պայմանագրին»…

Բավարար հիմքեր ունենալով, չեմ հավատում, թե Ալիևի հանցակից, Ադրբեջանի նախագահի ուխտադրուժ լինելուն քաջածանոթ և այդ մասին «Ազգային ժողով» կոչվածում հրապարակավ հայտարարած Նիկոլը նախապես չգիտեր, որ իր «խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանի կողմից մերժվելու է, կամ հավատում էր, թե այն իր «բարեկիրթ» եղբոր կողմից կընդունվի:
Դատելով ամենից, Ալիևի հանցակիցը նրա հետ համագործակցաբար է գործում Հայաստանի ազգային անվտանգության ու շահերի դեմ, հետևաբար մերժելով «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Ալիևը ոչ թե նրան է ապտակել ու նրա չեղած, գոյություն չունեցող հույսերը գցել ոտքի տակ հատակի լաթի նման, այլ Նիկոլին հավատացողներին: Այնպես որ, պետք է ընդունեմ սխալս՝ սկզբնապես կարծելով, թե Ալիևը նրան է ապտակել:
«Խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ անցած ժամանակաընթացքում տեղի ունեցած բանակցություններն ունեցել են միայն մեկ ու չհայտարարված նպատակ՝ խաղաղության փնտրտուքի երևութականություն ստեղծելով, այդ ժամանակն օգտագործել Ադրբեջանի առավել հզորացման, Հայաստանի վրա հարձակվելուն էլ ավելի նախապատրաստվելու համար՝ մինչև աշխարհաքաղաքական զարգացումները կստեղծեն դրա համար ամենահարմար պահը: Եվ, ահա, հիմա այդ պահը մոտենում է՝ հանձինս Իրանի վրա Իսրայելի նախատեսված, հայտարարված մոտալուտ հարձակման և Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի բռնկման :
Ալիևն անիրական է անվանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Նիկոլի առաջարկը: Ադրբեջանի նախագահը, որը հուլիսին ասում էր, որ պայմանագիրը համաձայնեցված է 80-90%- ով, հիմա հայտարարել է, թե առանց վիճելի կետերի պայմանագրի ստորագրման տարբերակը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ բոլոր դրույթներն ունեն հավասար նշանակություն և դրանք չի կարելի առանձնացնել միմյանցից:
Ալիևը հայտարարել է, որ «միանգամայն անիրական» է համարում ստորագրումն իր երկրի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի այն տարբերակի, որում կարտացոլվեն միայն այն կետերը, որոնք տարաձայնություններ չեն առաջացնում: Այս մասին, ադրբեջանական «Azertag» լրատվական գործակալությանը հղում կատարած РБК- ի փոխանցմամբ , Ադրբեջանի նախագահը հայտնել է Բաքվում Բելգիայի նոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնի հավատարմագրի ընդունման արարողության ժամանակ։
Ալիևն արարողությունից հետո խոսել է դիվանագետի հետ: Զրույցի ընթացքում նա հիշեցրել է Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կայացած հայ և ադրբեջանցի ներկայացուցիչների բանակցությունների մասին: Այն ժամանակ, ըստ Ալիևի, կողմերին հաջողվել է զգալի առաջընթացի հասնել։
Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ տարօրինակ է համարում Հայաստանի կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ մինչ այժմ համաձայնեցված է եղել, իսկ չհամաձայնեցված դրույթները պահպանել հաջորդ փուլերի համար»: Ալիևն այն անվանել է «միանգամայն անիրական» և ընդգծել, որ չգիտի, որ նման մոտեցումը նախադեպեր ունենա։
Ապագա խաղաղության համաձայնագրի բոլոր կետերն ունեն հավասար նշանակություն, դրանք չի կարելի առանձնացնել միմյանցից, հավելել է Ադրբեջանի նախագահը:
Այն կարծիքը, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այս պահին «բավարար է համաձայնեցված բովանդակությունը», ավելի վաղ հայտնել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը: Նա ասում էր, որ նման պայմանով Երևանը պատրաստ է պայմանագիր կնքել արդեն հիմա։ Ալիևը պատասխանել է, որ պայմանագիրը կստորագրեն միայն բոլոր կետերի համաձայնեցման դեպքում։
Եվ Նիկոլը, և Ալիևը խոսել են խաղաղության պայմանագիր կնքելու ծրագրերի մասին մինչև ՄԱԿ- ի կլիմայի հարցերով խորհրդաժողովը, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11- 22- ը: Հուլիսին Ալիևն ասել էր, որ արդեն համաձայնեցվել է համաձայնագրի տեքստի 80- 90 տոկոսը։ Նրա խոսքով՝ Երևանը, մասնավորապես, ստիպված է եղել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր վերապահումներից և ամբողջ տերմինաբանությունից, ինչը «կարգավորման ճանապարհ է բացել»:
Ադրբեջանը խաղաղության ծրագրի շրջանակներում պնդում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաև գոյություն ունեցող կոմունիկացիաների բացման և նորերի կառուցման վրա: Հայաստանն անհրաժեշտ է համարում նաև ամրագրել տարածքային ամբողջականության հարցերը, 1991թ. Ալմա- Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել սահմանագծում և ապաշրջափակել տարածաշրջանային կոմունիկացիաները:
Դատելով ամենից, Ադրբեջանը չի ցանկանում, որ իր և Հայաստանի միջև սահմանագծումը և սահմանազատումն իրականացվի Ալմա- Աթայի հռչակագրի հիման վրա, քանի որ մտադիր չէ վերադարձնել ոչ Արծվաշենը, ոչ Սյունիքի մարզում Նիկոլի և իր ոհմակի կողմից պետական դավաճանությամբ իրեն հանձնված տարածքները (Մեծ Իշխանասար, Սև լիճ, հարակից տարածքներ), ոչ էլ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում իր բռնազավթած տարածքները, ավելին՝ դեռ մի բան էլ հավելյալ հավակնություններ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ
Բացի վերոնշյալից, Ադրբեջանը, ինչպես նշված է РБК- ի հրապարակման մեջ, վերջին ամիսներին Հայաստանին առաջադրում է երկու նոր պահանջ՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի պահանջին և ուղղումներ կատարել իր Սահմանադրության մեջ: Վերջին դեպքում Բաքվին ձեռնտու չէ երկրի Անկախության մասին հռչակագրի միջոցով հղում կատարելը Հայկական ԽՍՀ- ի և Լեռնային Ղարաբաղի 1989 թվականի «Վերամիավորման մասին» համատեղ որոշմանը։
Փաշինյանը հնարավոր է համարում Սահմանադրության փոփոխությունը հանուն խաղաղության պայմանագրի կնքման, բայց Բաքվին ձևականորեն մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։
Ի՞նչ է ասելու Նիկոլը, երբ Ադրբեջանն այդպես էլ հրաժարվելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրումից, Իրանի և Իսրայելի միջև հնարավոր լայնածավալ պատերազմի առիթից օգտվելով, հարձակվի Հայաստանի վրա: Իր զոմբիների շրջանում «կռուտիտի» վարպետը դարձյալ փորձելու է պտտացնե՞լ նրանց, թե ուզում էի պատերազմը կանխել, դրա համար գրեթե ամեն ինչ արեցի, բայց դե չստացվեց:
Նիկոլազոմբիների շրջանում այդ խաբեությանը, ամենայն հավանականությամբ, կհավատան, բայց հասարակության գերակշիռ մասն այդ ստին չի հավատալու, համենայն դեպս, կաշխատենք, որ չհավատա, որովհետև լիովին բավարար են հիմքերը, որ Նիկոլի և իր ոհմակի գործունեությունը նպատակաուղղված է եղել ոչ թե Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը կանխելուն, այլ այն նախապատրաստելուն, հասունացնելուն, ադրբեջանական ագրեսիայի համար բարենպաստ ու մեր արտաքին թշնամուն հուսադրող պայմաններ ստեղծելուն:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ