«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Մենք հայտնվեցինք այլ մոլորակի վրա, և չկա հույս, որ կվերադառնանք»

«Մենք հայտնվեցինք այլ մոլորակի վրա, և չկա հույս, որ կվերադառնանք»
30.08.2023 | 11:29

Դառը ճշմարտություն, ու սա հենց կատաղի սատանիզմն է, որ գլոբալիզացիայի ու կորոնավիրուսի տեսքով եկավ՝ համապատասխան անձ-աղետով, նավաբեկության, իններորդ ալիքի, գլխներիս թափվող կարկուտի պես:

Չգիտեմ՝ Հայաստան-նավից քանի՞ բեկոր կմնա ու ինչ տեսքով, քանի դեռ հանդուրժում ենք ցնորված և այլասերված նավավարին:

«Բոլորն անընդհատ ասում են, որ աշխարհն այնքան է բարդացել, և շատ դժվար է տարբերել՝ որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ կեղծն ու կեղծիքը։

Բայց աշխարհը միշտ է եղել բազմիմաստ ու հակասական։ Չկային միայն փոփոխության հսկայական տեմպերը:

Այն, ինչ նախկինում մարդկության համար պահանջվում էր հարյուր-հազարավոր տարիներ, հետո՝ հազարավոր, հետո՝ հարյուրավոր, հետո՝ տասնյակ տարիներ:

Նույնը հիմա տեղի է ունենում մեկ օրում, իսկ գուցե նույնիսկ՝ օրը երկու անգամ։

Հենց ընտելանում ես հեռախոսիդ, նոր մոդել է հայտնվում, և դու պետք է վերապատրաստվես։

Որովհետև շրջապատող ամեն ինչն է ստիպում դա անել: Եվ անել շատ արագ:

Եվս մեկ կարևոր կետ՝ աշխարհում սկսեցին խախտվել սովորական սխեմաները, իսկ ծանոթ երևույթները այլ տեսք ունեն։

Սա շատ նման է այն ամենին, ինչ տեղի է ունենում իմ սիրելի գրական հերոսուհու՝ «Ալիսը հրաշքների աշխարհումից» Ալիսի հետ:

Ի դեպ, եթե վաղուց չեք բացել այս գիրքը, բացեք։

Դուք կտեսնեք, որ դրանում ցույց է տրվում այն, թե իրականում ինչ է կատարվում մեր աշխարհի հետ հենց հիմա:

Այսինքն՝ բոլոր իրերն ու գործընթացները, կարծես, գլխիվայր շրջված են։

Սա ինչ-որ այլ աշխարհ է, և մենք հիմա ապրում ենք դրանում: Դա սկսվել է ոչ այնքան վաղուց, միգուցե՝ վերջին 3-4 տարում, նույնիսկ՝ մինչև կորոնավիրուսը։

Բայց նա ավարտեց այս անցումը:

Մենք հայտնվեցինք այլ մոլորակի վրա, և չկա հույս, որ կվերադառնանք։ Պետք է ինչ-որ կերպ հաստատվել այս անսովոր աշխարհում»:

Տատյանա Չերնիգովսկայա

Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 7425

Մեկնաբանություններ