«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ադրբեջանն իր քայլով պարզապես ի ցույց դրեց, որ Արցախում ապրող մարդիկ իր համար, հավաքական առումով, ահաբեկիչներ են

Ադրբեջանն իր քայլով պարզապես ի ցույց դրեց, որ Արցախում ապրող մարդիկ իր համար, հավաքական առումով, ահաբեկիչներ են
30.07.2023 | 18:32

Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումը Հայաստանն Արցախին կապող միջանցքում ենթադրում էր ոչ միայն ցանկացած պահի այդտեղով շարժերի դադարեցում, այլև մարդկանց առևանգումներ:

Ադրբեջանցիները պատահական չէին տասնամյակներով քրեական գործեր հարուցում, միջազգային հետախուզումներ հայտարարում, առավել ևս` անցակետում անձանց նույնականացում իրականացնում:

Խնդիրն այն չէ, որ երեկ առևանգված արցախցին, որևէ կապ չուներ ադրբեջանական դատախազության հայտարարության մեջ նկարագրված միջադեպի կամ արարքի հետ, Ադրբեջանն իր քայլով պարզապես հերթական քայլն արեց` ցույց տալու, որ Արցախում ապրող մարդիկ, իր համար, հավաքական առումով ահաբեկիչներ են:

Ըստ այդմ` ադրբեջանական նախաձեռնություններն ու քայլերը ելնելու են այդ մոտեցումից և նրանց տեսանկյունից` չկա հայ, չկա խնդիր:

Իշխանության հռչակած` «Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում» տխրահռչակ կարգախոսի դառը հետևանքներն անըննդհատ ուղեկցելու են մեզ քանի սրանք կան ու գործի դրված ծանր պրոցեսները չեն կանգնեցվել:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2836

Մեկնաբանություններ