Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի հետևանքով անմահացան շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ:
Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն կյանքի: 100-ամյա պատմություն ունեցող բժշկական բուհը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացած հերացիականների հիշատակը կփոխանցի ապագա սերունդներին՝ նրանց կատարած սխրանքն օրինակ դարձնելով յուրաքանչյուրի համար: Հունվարի 28-ին մերօրյա հերոսների հարազատների ու համալսարանականների մասնակցությամբ բացվեց նրանց հիշատակին նվիրված հուշատախտակ: