Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Երաժշտական պրեմիերա` երիտասարդ բանաստեղծների տեքստերով

Երաժշտական պրեմիերա` երիտասարդ բանաստեղծների տեքստերով
24.12.2012 | 15:08

Դեկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն հայ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ:

«Ինտերվենցիա» խորագիրը կրող միջոցառումն իրականացվել է cultural.am կայքի նախաձեռնությամբ, Երիտասարդական բանկի, Հայաստանի գրողների միության և մշակույթի նախարարության աջակցությամբ:
Երեկոյի ընթացքում կներկայացվեն երիտասարդ նկարիչների աշխատանքներ, երիտասարդ գրողների ստեղծագործություններ հեղինակների ընթերցմամբ, ինչպես նաև կկատարվեն երիտասարդ կոմպոզիտորների նոր վոկալ-գործիքային ստեղծագործություններ` գրված հայ երիտասարդ բանաստեղծների տեքստերով:
Միջոցառման գեղարվեստական ղեկավար ՀԱՍՄԻԿ ԽԵՉԻԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ երաժշտական նոր գործերը փորձելու են ներկայացնել հանրությանը, սակայն, պետք է հաշվի առնել, որ դա փոփ արվեստ չէ, և ժամանակակից ակադեմիական երաժշտությունն ընկալելու պատրաստ հասարակություն առայժմ չունենք: «Ծրագրում ընդգրկված են պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ: Նմանատիպ նախագծեր էլի են լինելու: Գուցե աստիճանաբար մեծանա նաև լսարանը»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ