Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մասնակցում են նաև ուսանողները (ֆոտոշարք)

Մասնակցում են նաև ուսանողները (ֆոտոշարք)
14.11.2012 | 13:37

«Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների» աշնանային ցուցահանդեսը ի սկզբանե նախատեսված էր ճարտարապետության բնագավառում արդեն իսկ մասնագիտացած ճարտարապետների համար: Բայց մասնակցելու ցանկություն հայտնեցին նաև մի քանի ուսանողներ, մենք էլ չմերժեցինք»,- մեզ հետ զրույցում ասաց ցուցահանդեսի և միջոցառման հանձնակատար, արվեստաբան Անի Հայկազունը: Նրա խոսքով` ցուցահանդեսներին ակտիվորեն մասնակցում են թե՛ ուսանողները, թե՛ հմտացած ճարտարապետները:
Ցուցահանդեսը կբացվի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում նոյեմբերի 15-ին, ժամը 15.00-ին:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի` «Նման ցուցահանդեսներով հետաքրքրվո՞ւմ են մեր քաղաքացիները» հարցին` Անի Հայկազունը պատասխանեց, որ հիմնականում այցելում են մասնագետները` լինի դա երաժիշտ, նկարիչ, քանդակագործ, թե ճարտարապետ: «Ցավով պետք է նշեմ, որ, այսպես ասած, սովորական քաղաքացիների թիվը շատ քիչ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսին ներկայացվելու են գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ կիրառական արվեստի ավելի քան 50 հեղինակների 100 աշխատանքներ: Մասնակցելու են Արծրուն Սեդրակյանը, Հայկ Ասատրյանը, Աշոտ Գրիգորյանը, Սամվել Այվազյանը, Նունե Չիլինգարյանը, Աստղիկ Վարդանյանը, Սուրեն Առաքելյանը, Անի Բալայանը և այլք: Ներկայացվելու են նաև Գյումրու, Վանաձորի, Լոռու, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայ ճարտարապետների գործերը, ինչպես նաև թանգարանի պահոցից որոշ աշխատանքներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ