Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Մտորում» են ազգի պայծառ ուղեղները

«Մտորում» են ազգի պայծառ ուղեղները
06.03.2024 | 21:03

Երևանի կենտրոնում պիտի հավաքվեին ազգի պայծառ ուղեղները, որպեսզի քննարկեին վարչապետի վերջին քայլերն ու հայտարարությունները։

- Վարչապետն ուզում է սառեցնել մեր անդամությունը։ Իսկ ինքը մեզ հարցրե՞լ է։ Մենք դա թույլ չենք տա,- գոռում էր վերլուծաբանի ամսեկան աշխատավարձին սպասող տղամարդը։

- Մտնելուց ի՞նչ հասկացանք, որ մի հատ էլ դուրս գալուց բան հասկանանք, - ասում էր շրթներկն ատամներին քսած կինը։

Հաշվի առնելով նրա հանգիստ տոնը, կարելի էր ենթադրել, որ հարգարժան կինն արդեն ստացել էր իր աշխատավարձը։

- Ձեզ թվում է, որ 2018 թվականին Սերժ Սարգսյա՞նն է պարտվել։ Ձեզ թվում է, որ 2018 թվականին Սերժ Սարգսյա՞նն է մերժվել։

Ո՛չ։ 2018-ին ժողովուրդն է պարտվել, 2018-ին Ալաշկերտին՝ Գանձասարն է պարտվել, 2018-ին Միլանին՝ Սամպդորիան է պարտվել, բայց Սերժը չի պարտվել, - հոխորտում էր 2018 թվին Նիկոլին վարչապետ ընտրած 58 պատգամավորներից մեկը։

- Ռևանշ լինելու է, Արցախն անպայման հետ ենք բերելու։ Նիկոլին հաշված շաբաթներ են մնացել, - խորը ապլոմբով ներկաներին համոզում էր բանակային ծառայությունից փախած հանրապետականը։

- Ախր ե՞րբ, - ընդհատում էր վարորդ լրագրողը։- Ե՞րբ է գալու այդ օրը։

- Ինչքան ընդդիմությունը քիչ պառակտեն, այդքան շուտ կգա - զայրացած պատասխանում էր շրթներկն ատամներին քսած կինը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ