29.04.2013|
17:31
Երբ մայրաքաղաքի երթուղայիններում և ավտոբուսներում չի հնչի «Ռադիո ջանը» կամ ռաբիզ երաժշտություն, այլ մեր հին ու մոռացված երգերը, ինչպես, ասենք, մի երկու օր առաջ նստել էի չեմ հիշում որ համարի ավոտբուսը, «Կարմիր ծաղիկ մը գարունին» էր, «Առաջին սիրո երգ»-ն էր ու էլի սիրուն, հին հայկական երգեր: էդ ժամանակ, չգիտեմ ոնց կամ ինչ, բայց լիքը բան կփոխվի, ընդհանուր մթնոլորտը երկրում ու մարդկանց մոտ, քանի որ երաժշտությունն ու առօրյան շատ են ազդում մարդու վրա, ինչքան էլ կողքից ուրիշ լիքը պրոբլեմներ լինեն։