2020 թվականի նոյեմբերի 10-ին հայրենի Քարվաճառի ու Բերձորի լեռները գրչով հանձնող մարդուն անվանել եմ դավաճան։
Հետո ինքը ձեզ 2021 թվականին խաբել է ու ասել, որ հետ է բերելու Հադրութն ու Շուշին, բայց «հանգամանքների» բերումով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հրաման չի տվել բանակին պաշտպանել անգամ մնացած՝ չընկած հատվածներում սպանվող հայրենակիցներին։
Հետո ասել է՝ եկեք Արարատը հանենք մեր մտքերից, ապրենք նրանով, ինչ ունենք, օրինակ՝ Արագածով, ու Արագածի նկարը փակցրել է իր ընդունարանում՝ միտք հղելով, որ մենք վերջապես պետք է հաշտվենք մեր հարևանների հետ։
Հետո ասել է, որ մենք որոշեցինք վերջապես նորմալ գծված սահման ունենալ, ու հետ է քաշել զորքերը Տավուշի որոշ հատվածներից՝ փոխարենը չստանալով ոչ մի փոխադարձ զիջում։
Ձեզնից շատերը դեռ հավատում են այս մարդուն։
Հավատացողներին թվում է թե ակնհայտ է, որ այս մարդը պատերազմից հետո փորձում է իսկապես խաղաղություն ստանալ ու ամեն կերպ խուսափում և փրկում է մեզ վերահաս ավերից՝ զուգահեռ փորձելով Հայաստանը տանել դեպի արևմտյան քաղաքակրթություն։
Բայց այդ մարդկանց միայն թվում է:
Պարզագույն ճշմարտությունններ կան.
1. Ստողը էլի կստի:
2. Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի:
3. Քաղաքակրթություններին ինտեգրվում են քաղաքակրթության փոփոխությամբ, ոչ թե դիմելով ու խնդրելով։ Մեր երկրում խոշոր հանցագործը շարունակում է անպատիժ մնալ։
Գեղամ Օհանյան