«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Ճշտեք ձեր վերաբերմունքը

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Ճշտեք ձեր վերաբերմունքը
27.05.2014 | 15:58

Մայր Հայաստան, հայրենիք բառերում «մայր» և «հայր» բառերը պատահական չեն: Ռուսերենում էլ “родина” և“отчизна” բառերում հիմքը "родить" և "отец" բառերն են, այսինքն դարձյալ «ծնել», «հայր» բառերն են: Աշխարհի լեզուների մեծամասնությունում նույն բանն է: Եվ սա պատահականություն չի: Սա նշանակում է, որ հայրենիքը մեր ծնողներն են:
Դառնանք Հայաստանին: Հայաստանի վիճակը հիմա վատ է, բոլորս էլ դա գիտենք: Հայաստանը հիվանդացել է (ոչ իր մեղքով, այլ պատմական հանգամանքների բերումով): Սա նույնն է, թե մեր ծնողները հիվանդացել են: Այն աստիճան, որ չեն կարողանում իրենց զավակներին կարգին հոգ տանել, չեն կարողանում կարգին տիրություն անել ու կերակրել: Հայաստանի ներկա վիճակից բողոքողներն ու դժգոհողները լրիվ նույն բանն են անում, եթե նրանց ծնողները հիվանդացած լինեին, և նրանք սկսեին դժգոհել ու բողոքել իրենց ծնողներից, փնովեին, վատաբանեին ու քննադատեին նրանց, ասեին` «անհույս վիճակում է» ու ձեռք քաշեին իրենց ողջ ու շատ կենսունակ ծնողներից:
Արժանավոր զավակներն այդպես չեն վարվի: Փնովելու, դժգոհելու ու վատաբանելու փոխարեն նրանք ձեռքից եկածը կանեն իրենց ծնողներին բուժելու և ոտքի կանգնեցնելու համար: Ու ոտքի կկանգնեցնեն:
Էսքան բան:
Հ.Գ. Որպես հիշեցում ասեմ, որ Հայաստանը շատ ավելի ծանր վիճակներում է եղել: Բայց ոտքի է կանգնել ու փառահեղ պտուղներ է տվել: Էն բոլոր պտուղները, որոնց քաղցրությունը գիտենք ու որոնցով հպարտանում ենք:

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ