«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Գեներացնենք մի մեծ միասնության էներգիա ու լույսը խավարին կհաղթի

Գեներացնենք մի մեծ միասնության էներգիա ու լույսը խավարին կհաղթի
08.05.2024 | 18:30

Մանկությանս հիշողությունների ամենավառ տոներից է եղել Համբարձման տոնը / ջանգյուլումը:
Երևանում մեր թաղով էլ էինք հավեսով նշում, մորական տատ ու պապիս կողմով էլ գյուղում, որ Արայի լեռան ստորոտի գյուղերից է։ Նրանք այստեղ Մուշը լքելուց հետո էին հաստատվել։ Ամբողջ գյուղում թոնիրներից անուշ հոտ էր գալիս, շուրջը ծաղիկ, սիրուն հագնված մարդիկ էին, որ պարտադիր գնում էին Վարվառայի քարայր-մատուռի մոտ ուխտի։
Վաղուց մարդիկ եկեղեցական տոները առաջվա նման մեծ ժողովրդական եռանդով ու միասնականությամբ չեն նշվում։
Գլոբալիզացիա է, ասում են:
Մարդը մի համակարգիչ, հեռախոս է գրկում ու իրար էլեկտրոնային բացիկներով ենք շնորհավորում ու վերջ, սրանով պարտքներս Աստծո առաջ, այսինքն մեր խղճի առաջ ևս, համարեցինք կատարված։
Վաղը մայիսի 9-ին հենց այս տոնն է, որը հիշեցնում է մեզ․
Հիսուս Քրիստոսը, համբարձվելով խոստացավ մարդկանց մենակ չթողնել, ուղարկել մխիթարիչ Սուրբ հոգուն, ում ներկայությունը թույլ չի տա, որ մեր մեջ մարի հույսը, հույսը՝ հանդեպ գալիք ժամանակների արդարության, ազնվության, խաղաղության և իհարկե անբիծ սիրո, և մեր շուրթերին հարատևի աղոթքը:
Եվ վաղը, Bishop Bagrat Galstanyan Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Երևան կհասնեն բազմաթիվ ուխտավորներ՝ հայրենիքը չարից, ստից ազատելու հայորդիներով։
ՈՒրեմն՝ մեկ տեղ աղոթքի կանգնենք
Մեր հայրենիքի շենության համար,
Եվ աղոթենք մենք վասն միության,
Վասն փրկության գալիք հաղթության:
Հույսո՛վ, հավատքո՛վ, հնազանդությա՛մբ և սիրո՛վ:
Պիտի գեներացնենք մի մեծ միասնության էներգիա ու լույսը խավարին կհաղթի։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ