Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Գոնե երկու տարի առաջ տեղի ունեցածը հասկանանք

Գոնե երկու տարի առաջ տեղի ունեցածը հասկանանք
18.03.2024 | 20:30

Եթե ուզում ենք իրականում հասկանալ, թե ինչ է լինելու Տավուշի մարզի, Լոռու մարզի ու, ավելի երկարաժամկետ առումով, Հայաստանի Հանրապետության հետ, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք, թե ինչ եղավ Արցախի հետ Աղավնո, Սոս գյուղերն ու Լաչինի ստրատեգիական, կոմունիկացիոն հատվածները 2022 թվականին Ադրբեջանին զիջելուց հետո։

2022 թվականի հուլիսի 25-ին նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այդ տարածքները պետք է հանձնվեն, նույն Գնել Սանոսյանն էլ խոստանում էր, որ նոր ճանապարհներ կկառուցվեն, կոմունիկացիաներն էլ կտեղափոխվեն։ Դրանից ամիսներ անց Արցախը հայտնվեց շրջափակման մեջ՝ բոլոր առումներով, իսկ թե ինչ եղավ հետո՝ բոլորիս հայտնի է։ Գոնե երկու տարի առաջ տեղի ունեցածը, էլի, հասկանանք, ուրիշ բան չեմ ասում:

Տաթև Հայրապետյան

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ