Իդլիբ նահանգի հարավային շրջանում հունվարի 26-ին բախումներ են սկսվել սիրիական բանակի և Թուրքիայի կողմից աջակցվող Ազգային ազատագրական ճակատի (ԱԱՃ) գրոհայինների միջև, հայտնում է Al-Masdar News-ը:
Կառավարական զորքերը և ԱԱՃ ստորաբաժանումները պատասխան հարվածներ են հասցրել Ալ-Ֆաթիրա և Ալ-Բարաա բնակավայրերի մոտ, ինչպես նաև Իդլիբ նահանգի հարավում գտնվող Քաֆր Նաբալ քաղաքի տարածքում:
Բախումները ոչ մի կողմի համար լուրջ կորուստների չեն հանգեցրել, առանձնացել են հրետանային և ականանետային հարվածների ինտենսիվ փոխանակմամբ և դրդել ինչպես սիրիական բանակին, այնպես էլ թուրքամետ զինյալներին լրացուցիչ ուժեր տեղափոխել հարավային լեռնային Ջեբել ալ-Զավիա շրջան, նշում է Al-Masdar News-ը: