Բրազիլիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել՝ ի հիշատակ մոտ 240 զոհերի, որոնք մահացել են երեկ գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով։
Ակումբում գտնվել է մոտ 1000 մարդ, հիմնականում՝ ուսանողներ, որոնք եկել էին համերգի։ Համերգի ընթացքում երգիչներն օգտագործել են հրավառության պարագաներ, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ։