Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ռուսաստանի և Վրաստանի սերը հավերժ կլինի

Ռուսաստանի և Վրաստանի սերը հավերժ կլինի
25.01.2013 | 00:25

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը Մոսկվայում այցելել է Զուրաբ Ծերեթելիի արվեստանոցը, որտեղ էլ մեկնաբանելով այցը լրագրողների համար` ասել է. «Իմ այցի նպատակն է սկսել ուղղել թույլ տված սխալները: Կարծում եմ, մենք կունենանք բավարար արիություն և իմաստնություն` ուղղելու այդ սխալները: Ես հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ և մենք պայմանավորվեցինք, որ այլևս այսպես շարունակվել չի կարող: Ռուսաստանի նախագահը ամեն ինչ կանի, որ մենք մնանք եղբայրներ»,- պատրիարքի խոսքը փոխանցել է «Գրուզիա օնլայն» ինտերնետային կայքը: «Կատարվածում մեղավոր չեն ոչ Ռուսաստանը, ոչ Վրաստանը, մեղավոր են առանձին անհատներ»-ասել է Իլիա երկրորդը և հավելել, որ Վրաստանի ու Ռուսաստանի սերը հավերժ կլինի:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ