Կատալոնիայի խորհրդարանը Կատալոնիան հռչակել է «ինքնիշխան քաղաքական և իրավական սուբյեկտ Իսպանիայի կազմում»: Հռչակումն ավելի շատ ձևական է, քան իրավական և նախադեպ է ստեղծում, որ Բարսելոնը Մադրիդից առանձնանալու հանրաքվե անցկացնի: Խորհրդարանի 85 պատգամավոր կողմ են քվեարկել որոշմանը, 41-ը դեմ, երկուսը մնացել են ձեռնպահ: Հարցումների համաձայն` Կատալոնիայի բնակչության կեսը կողմ է անկախության հռչակմանը, կեսը` ներկա կարգավիճակի պահպանմանը: Եթե անկախության գինը կինի Եվրամիությունից դուրս գալը, բնակչության մեծ մասը հանրաքվեում դեմ կքվեարկի անկախությանը:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ