Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Դամասկոսը մաքրվում է գրոհայիններից

Դամասկոսը մաքրվում է գրոհայիններից
05.12.2012 | 11:49

Սիրիական զորքերն ազատագրում են Դամասկոսի՝ ապստամբների կողմից գրավված շրջանները։ Կառավարական ուժերը մտել են Դամասկոսից 8 կմ հեռավորության վրա գտնվող Խարաստա բնակավայր և վերցրել հսկողության տակ։ Մարտեր են ընթանում Դումա քաղաքի գրավման համար։
Սիրիացի զինվորները ոչնչացրել են գրոհայինների բազաները, որոնք գտնվում էին «Սունիական շղթա» կոչվող հարավային Քադամե, Էլ-Ասալի, Թադամունե քաղաքներում։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ ապստամբները զինտեխնիկայի և մարդկային էական կորուստներ են կրում։

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ