«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 
  • 12 մայրաքաղաքների գոյությունն արդեն ազգի ախտորոշումն է

    12 մայրաքաղաքների գոյությունն արդեն ազգի ախտորոշումն է

    13.10.2013| 11:20
    Վաղը կնշվի Երևանի 2795-ամյակը, ի թիվս այլևայլ իրողությունների` բոլորս նորից կհիշենք, որ Երևանը 29 տարով մեծ է Հռոմից: Հավերժական քաղաք Հռոմից, որ մայրաքաղաքն էր Հռոմեական կայսրության, որի գրպանից մանրադրամի պես թափված տարածքները հետո դարձան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի անկախ պետություններ: Կհիշենք կեսօրին, երեկոյան կմոռանանք: Մինչև հաջորդ տարի: Իսկ հռոմեացիները չեն էլ հիշում, թե քանի տարեկան է իրենց քաղաքը, ոչ էլ հիշեցնում են. նրանք պահպանում են Հավերժական քաղաքը, ապրում են ու ապրեցնում են Տիբերի ափին յոթ բլուրների վրա երկվորյակներ Հռեմոսի ու Հռոմուլոսի կառուցած քաղաքը` վեստալուհիների ու Մարս աստծո որդիների, ու կերակրեցին փայտփորիկն ու գայլուհին: Վեստալուհիները ամուսնության իրավունք չունեին` մահվան սպառնալիքով, ուրեմն և մահապարտներ էին նրանց զավակները: Բայց ապրեցին ու քաղաքը կառուցվեց, և քաղաքն ինքը իր հազարամյակների պատմության վկայությունն է:
  • Տեղապտույտի կլասիկա. սկսում ու ավարտում ենք նույն կետում

    Տեղապտույտի կլասիկա. սկսում ու ավարտում ենք նույն կետում

    13.10.2013| 11:19
    Ավարտվեց կամ համարյա ավարտվեց հերթական մի բաժակ ջրի փոթորիկը Հայաստանում: Դասական տարբերակ էր սա` իշխանության, ընդդիմության, միջազգային կառույցների, հասարակության, լրատվամիջոցների մասնակցությամբ: Դասական էր նաև ամենակարևորով` արդյունքի տեսակետից: Ավելի ստույգ` արդյունքի զրոյականության տեսակետից: Հերթական անգամ բոլոր կողմերը ստացան ինքնարտահայտման հնարավորություն և հիշեցրին, որ իրենք կան ու անգամ մտահոգ են երկրի ճակատագրով:
  • Մաքսային միության ստեղծումը կօգնի համատեղ պայքարելու  ներքին և արտաքին  բազմաթիվ խնդիրների դեմ

    Մաքսային միության ստեղծումը կօգնի համատեղ պայքարելու ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրների դեմ

    13.10.2013| 11:08
    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ընձեռած հնարավորությունների ու մարտահրավերների մասին փաստարկներ ներկայացնելուց առաջ հարկ է նկատել հետևյալը:
  • «Մենք քաղաքականություն ենք անում»

    «Մենք քաղաքականություն ենք անում»

    08.10.2013| 01:17
    Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությանը հաջորդող քայլերով հայաստանյան փխրուն դիվանագիտությունը կարողացել էր շատ արագ ու անվրեպ բալանսավորել իրավիճակը` Ելիսեյան պալատի «բարձունքից» եվրոպական կարևորագույն լիդերներից մեկի շուրթերով ապահովելով մեզ համար քարտ բլանշ, որը կորսվել էր Մաքսային միութան անդամակցության ֆոնին: Հենց միայն ԵԽԽՎ նստաշրջանից առաջ Հայաստան-Ֆրանսիա հանդիպման փաստն ինքնին արձանագրումն էր, որ Հայաստանը շարունակում է մնալ Յուրոփի համար անչափ կարևոր, նախընտրելի գործընկեր:
  • ԱՄՆ-ը ձգտում է եվրոպացիների վրա «գցել» տարածաշրջանի պատասխանատվությունը

    ԱՄՆ-ը ձգտում է եվրոպացիների վրա «գցել» տարածաշրջանի պատասխանատվությունը

    08.10.2013| 00:45
    Սիրիական ճգնաժամն ավարտվում է։ Բայց այն, որպես Սիրիայի պետականության ճգնաժամ, որպես սիրիական ռազմաբեմում տարբեր խմբավորումների ու շահագրգիռ պետությունների հակամարտություն, կշարունակվի, քանի որ տարածաշրջանի երկրները նոր են մուտք գործել Մերձավոր Արևելքում դիրքեր գրավելու պայքարի տրամաբանորեն ու գործնականորեն վաղուց ծրագրավորված փուլը։
  • Խոսակցության տոնի փոփոխությունը   դեռ հարցերի լուծում  չի նշանակում

    Խոսակցության տոնի փոփոխությունը դեռ հարցերի լուծում չի նշանակում

    08.10.2013| 00:34
    Ակնհայտ է, որ պետությունների ղեկավարների կողմից նվերների փոխանակությունը սոսկ հարգանքի տուրք չէ։ Դա շատ հաճախ քաղաքական լուրջ ակնարկներ է պարունակում։ Ահա և ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների հեռախոսազրույցից հետո, իբրև «բարի կամքի արտահայտություն», Հասան Ռուհանիին ամերիկացիների արած անսպասելի նվերը՝ գրիֆոնի (արծվառյուծի) տեսքով մ.թ.ա. 7-րդ դարի պարսկական հնամենի սկահակը, թվում է, սոսկ մշակութային արժեքի վերադարձման ակտ չէ, որ ամերիկյան մաքսային ծառայությունները բռնագրավել էին իրանցի մի մաքսանենգից։
  • «Եվ նորից «կեղտոտ լվացքի» մասին»

    «Եվ նորից «կեղտոտ լվացքի» մասին»

    07.10.2013| 16:57
    Ինձ բացաձակապես չի հուզում` Հայաստանի նախագահը 70 մլն եվրո ունի՞, թե՞ ոչ, և կամ ինչի վրա է ծախսում։ Եթե հավատալու լինենք պատգամավոր Զարուհի Փոստանջյանին («Ես փորձեցի ձևակերպել մի հարց, որն անհանգստացնում է ՀՀ բնակչության գրեթե 80 %-ին»)` ավելի շուտ այն պատճառով, որ ես ինձ տեսնում եմ Հայաստանի բնակչության մնացած 20 %-ի մեջ։ Այսօր ինձ (թեև ես պատգամավոր չեմ) ավելի շատ հուզում են հետևյալ հարցերը. բավարարո՞ւմ են, արդյոք, արժանավայել կյանքի համար իմ ծեր ուսուցչուհու թոշակը և իմ զինակից ազատամարտիկ ընկերոջ նպաստը` դեղորայք գնելու համար։
  • Գտեք որևէ ընդհանրություն, որ տարբերություն չէ

    Գտեք որևէ ընդհանրություն, որ տարբերություն չէ

    06.10.2013| 13:42
    Ամսվա սկիզբը որոշակիորեն Հայաստանի համար սկսում է տարբերվել մյուս օրերից. սա էլ 2013-ի աշնան առանձնահատկությունն է: Սեպտեմբերին «մաքսայնացվեցինք», հոկտեմբերին «ստրասբուրգվեցինք»: ՀՀ նախագահը, ինչպես նրանից առաջ և նրանից հետո այլ երկրների նախագահներ, ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, հարցերի պատասխանում, և ամեն ինչ նորմալ է, մի քիչ ինքնագովազդ, մի քիչ քննադատություն, խնդիրներ-խոստումներ, ամեն ինչ՝ խաղի ընդունված կանոնների շրջանակներում:
  • Լիալուսնի տակ  ընկածները

    Լիալուսնի տակ ընկածները

    06.10.2013| 12:40
    Հասկանալի է` Զարուհի Փոստանջյանի (ինչ ճշգրիտ ազգանուն է) քայլի հետևում ինչ-ինչ ուրվագծեր կան: ՈՒրվագծատերերը պլան «ա»-ում միլիմետրերի հաշվարկով ճշգրիտ էին, պլան «բ»-ն նրանց փուռը տվեց:
  • Անուղղակի գործողությունների և «մեղմ ուժի» ռազմավարությունները

    Անուղղակի գործողությունների և «մեղմ ուժի» ռազմավարությունները

    06.10.2013| 11:30
    Անուղղակի գործողությունների և «մեղմ ուժի» ռազմավարությունները ներկայումս միջազգային ասպարեզում աշխարհաքաղաքական պայքարի առավել արդյունավետ միջոցներն են, որոնք օգտագործվում են առկա և հնարավոր հակառակորդ պետությունների թուլացման նպատակով։ Չնայած այդ ռազմավարությունների կիրառման հարուստ պատմությանը (անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը), «հետմոդեռնի դարաշրջանում» դրանք նոր բովանդակություն ստացան նախկին խորհրդային տարածությունում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում «գունավոր» և «գարնանային» հեղափոխությունների իրականացման ընթացքում։