«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 
  • Չինացիների համար կարևորը «դեմքը չկորցնելն» է

    Չինացիների համար կարևորը «դեմքը չկորցնելն» է

    03.02.2014| 23:42
    Երբ այստեղ՝ Շանհայում, ես առիթ եմ ունենում զրուցելու դստերս ընկերների՝ ռուսաստանցի ուսանողների հետ, որոնք անկեղծորեն մտահոգվում են իրենց երկրի համար և անկանխակալորեն են գնահատում չին-ռուսական հարաբերությունների մակարդակը, խնդիրների ու միտումների մասին երկար բանավեճերից հետո, ի վերջո, հանգում ենք այն հետևության, որ բացասականն ամենից հաճախ ստացվում է նրանից, որ ռուսները գործում են «սովետական ձևով», վերևից նայելով, որ նրանք չեն հասկանում ու չեն էլ ուզում հասկանալ ո՛չ չինացիների ներկա ինքնագիտակցությունը, ո՛չ շահավետ առևտուր անելու նրանց կարողությունը, իսկ մեղմ նրբանկատությունը թուլություն են համարում, ինչը բնավ էլ այդպես չէ։
  • Հետ քաշիր ձեռքդ…  գազի վրայից

    Հետ քաշիր ձեռքդ… գազի վրայից

    02.02.2014| 16:40
    Սնանկության այնպիսի «Բաց դաս», ինչպիսին ցուցանեցին թե՛ հայրենի խորհրդարանը, թե՛ յուր ընդդիմությունը, երբեք չէր եղել հայոց բազմաչարչար, ամեն բան տեսած պառլամենտարիզմի պատմության մեջ:
  • Բաբելոնյան աշտարակը կառուցելու միակ շանսը

    Բաբելոնյան աշտարակը կառուցելու միակ շանսը

    31.01.2014| 01:37
    Վաղվանից սկսվում է փետրվարը: Հայոց փետրվարը նոր պետականության պատմության մեջ հասցրել է մի քանի անգամ շրջադարձային դառնալ: 1988, 1998, 2008: Այդ տրամաբանությամբ 2018-ն է լինելու հաջորդ շրջադարձը: Բայց մեր ժամանակները ոչ միայն արագացել են, այլև անկանխատեսելի են դարձել: Որևէ կանխատեսում, որքան էլ փաստարկված լինի, իրականություն դառնալու երաշխիքներ չի տալիս: 2014-ի փետրվարը կարող է կամրջել հայոց շրջադարձերի տասնամյակները, կարող է աննկատ անցնել:
  • Սողացող  վերադասավորումներ

    Սողացող վերադասավորումներ

    31.01.2014| 01:33
    Աշխարհը շունչը պահած սպասում է` ինչո՞վ կավարտվի պայքարը Մայդանում: Սցենարները շատ չեն: Եգիպտական ծանոթ «մոտիվն» է, որն ավելի ու ավելի է մոտեցնում ՈՒկրաինայի երկփեղկման (որոշ գնահատումներով` եռափեղկման) ցավալի օրը: Այլ հարց է, թե որքան կերկարաձգվի այն. արդեն միմյանց վրա են «կրակում» ցուցարարները, իսկ սա, խոստովանենք, լրիվ նոր մոտիվ է:
  • «Բարևի հեղափոխությունից»  մինչև դիմակներով շոու-4

    «Բարևի հեղափոխությունից» մինչև դիմակներով շոու-4

    31.01.2014| 01:10
    Հանդես գալով հավաքվածների առջև, ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բոլորին կոչ արեց գիտակցել, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, եթե չազատվենք «Սերժ Սարգսյանի ավազակային վարչակազմից»։ Նա ներկայացրեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին փոխանցվելիք բանաձևն ու ուղերձը, ընդգծեց, որ այսօր շատերն են հարց տալիս` ընթանալ եվրաասոցացմա՞ն ճանապարհով, թե՞ միանալ Մաքսային միությանը, և արդյո՞ք Հայաստանը դրա հետևանքով իր ինքնիշխանությունը չի կորցնի։
  • «Բարևի հեղափոխությունից»  մինչև դիմակներով շոու-3

    «Բարևի հեղափոխությունից» մինչև դիմակներով շոու-3

    24.01.2014| 13:44
    Ավաղ, Արևմուտքը չհամաձայնեց ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։ Եվ դրանով իսկ ապացուցեց, որ Հայաստանի վրա ճնշում եղել է, միայն ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի կողմից։ Շատ պարզ օրինակ. Մոսկվայում ոչ ոք դեմ չէր, որ Հայաստանը միաժամանակ զարգացներ հարաբերությունները և՛ ՄՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Դեմ էր միայն Արևմուտքը։
  • Զինվորի սխրանքի հույսին հայրենիք չես պահի

    Զինվորի սխրանքի հույսին հայրենիք չես պահի

    24.01.2014| 00:48
    Մենք գերի ենք մնում կաղապարված մտածողությանը, մի անգամ հայտարարված, թե հաստատված իրողությունն ընդունում ենք անբեկանելի ճշմարտություն ու սկսում ենք նեղվել այդ ճշմարտության շրջանակներում, պայքարել դրա դեմ, հերքել ու մերժել, մինչդեռ ընդամենը պետք է հաջորդ քայլն անել: Հաջորդ քայլն անելը հենց մտածողության, ուրեմն և վարքագծի կաղապարները կոտրելն է: Հաջողության բանաձևը այսպես է գրվում:
  • Հարբեցող «Քյորփի»  դողացող ձեռքերով

    Հարբեցող «Քյորփի» դողացող ձեռքերով

    24.01.2014| 00:42
    Ձմեռն աննախադեպ ստացվեց ոչ միայն ցրտերի, այլև քաղաքական թեժացումների առումով: Թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում: Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտքաղաքական, առավել ստույգ` ղարաբաղյան «ֆրոնտում»: Ղարաբաղի շուրջ ակտիվացումներ միշտ են եղել, երբեմն թվացել է` ուր որ է տեղաշարժ կլինի, սակայն կյանքն ապացուցել է` անհնար է:
  • «Գոյություն չունի  դաո՝ մշտական անունով, գոյություն չունի  իմաստուն՝ մշտական տեսքով»

    «Գոյություն չունի դաո՝ մշտական անունով, գոյություն չունի իմաստուն՝ մշտական տեսքով»

    24.01.2014| 00:05
    Վերջերս լրատվամիջոցները տարածեցին Չինաստանին առնչվող հետաքրքրական և լուրջ հետևությունների հանգեցնող լուրեր։ Նախ, Հռոմի կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, թե պատրաստվում է սրբերի շարքին դասելու հայտնի ճիզվիտական քարոզիչ Մատթեո Ռիչչիին (նա 16-17-րդ դարերի սահմանագլխին ոչ միայն եվրոպացիների համար «հայտնաբերեց» Չինաստանը, այլև, դառնալով կայսերն առընթեր արարողությունների նախարարի ընկերը, կաթոլիկ քարոզիչների համար ևս հնարավորություն ապահովեց հարյուր տարի անարգել աշխատելու երկրի ամբողջ տարածքում)։
  • Ինչի՞ է հավասար 2+2-ը  մեր դեպքում

    Ինչի՞ է հավասար 2+2-ը մեր դեպքում

    21.01.2014| 01:30
    Աֆրիկյան որոշ ցեղախմբեր մինչև հիմա իրենց կյանքում որևէ կարևոր իրադարձությունից առաջ հավաքվում են մի տեղում ու սկսում երգել ու պարել: Մեզ համար նրանց վայրենի շարժումներում ու ձայնարձակումներում ընդամենը պատմական կամ ճանաչողական իմաստ կա, նրանք վայրենություն են համարում մեր գնահատականը` ոչ միայն մենթալիտետի, այլև քաղաքակրթության ու արժեքային համակարգի տարբերություն կա: Միակ ընդհանրությունը` ծիսական երգն ու պարը ուղեկցում են հասարակականորեն կարևորված իրադարձությանը` հիմնականում նախորդում են աֆրիկացիների դեպքում, հաջորդում են` հայերիս դեպքում: