«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ես հավատում եմ մեր համազգային շահը հետապնդող հայրենանվեր ուժերի զարթոնքին և հաղթանակին

Ես հավատում եմ մեր համազգային շահը հետապնդող հայրենանվեր ուժերի զարթոնքին և հաղթանակին
13.04.2024 | 13:46

Շինծու և պարտադրված ժողովրդավարությունը, որի քողի տակ արդեն հարյուրամյակներ շարունակ երկրների կառավարման վահանակի առջև են տեղադրվում փողոցից բերված տգետ ու չտես դրածոները և խամաճիկները, իսկ այդ զանգվածը, անձնական շահագրգռություններից բացի չի գնահատում ոչինչ, առավել ևս հանրային, հասարակական շահը: Գիտակցաբար կամ անգիտակցաբար, բացարձակապես անտեսում է այն և ձևավորել է մի միջավայր, որտեղ պարբերաբար ոչնչացնելով ազնվականությանը՝ արմատապես վտանգվել են ազգային համահավաք գիտակցությունը, ոտնահարվել ազգային սրբություններն ու արժեքները՝ ինքնության, հոգեբանության, մտածողության, կենցաղի, ավանդույթների, վարքականոնների, նույնիսկ, լեզվի և բառապաշարի առումով... Ահա, թե ինչու է վտանգված ազգային գաղափարախոսությունն իր կարևորագույն բաղադրիչներով, մարդկային բանականությունից մինչև ազգային պետական համապարփակ քաղաքականության անտեսումը, ահա, թե ինչու է մարդկությունը հաշտվել իր ծնած պատուհասների բոլոր անհեթեթություններին, բարոյական շեղումներին և սրբապղծություններին և, ահա, թե ինչու եմ համոզված, որ ազնվականությանը կարող է նետահարել ցանկացած վիժվածք, ազգային-հասարակական-պետական շահը կարող է բռնաբարել ցանկացած թափոն, նրանք կարող են, նույնիսկ, սպանել բանական և մտածող, անանձնական նկրտումներ ունեցող մարդուն, բայց համոզված եմ, որ այդ տեսակին հաղթել անհնար է:

Առավել քան վստահ եմ հայոց ՝ ինքնաճանաչողության և արմատներին վերադառնալու անհրաժեշտության, նրա հոգևոր-մտային վերարթնացման, բարձր ընդունակությունների հարատևության և ազգային համահավաք գիտակցության մոտալուտ վերածննդի մեջ:
Ես հավատում եմ մեր համազգային շահը հետապնդող հայրենանվեր ուժերի զարթոնքին և հաղթանակին...

10 ապրիլի, 2022 թ.
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ