«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Անլուրջ մեթոդներով ու անլուրջ մարդկանցով հնարավոր չէ լուրջ պրոբլեմներ լուծել

Անլուրջ մեթոդներով ու անլուրջ մարդկանցով հնարավոր չէ լուրջ պրոբլեմներ լուծել
11.12.2023 | 17:13

Հաճախ անլուրջ մարդկանց լուրջ բան ասելն էլ իմաստազուրկ է, քանի որ կա լուրջ բաները ադեկվատորեն ընկալելու շեմ։

Էլ չենք խոսում ընկալելուց հետո լսածը գնահատելու, համապատասխան որոշումներ կայացնելու, գործողությունների դիմելու և որոշակի նպատակի ուղղությամբ ընդունելի արդյունքների հասնելու մասին։

Մարդիկ սովորաբար բաժանվում են երկու մասի, որոնք հոգեբանորեն միտված են կա՛մ դեպի ապագան, կա՛մ էլ՝ դեպի անցյալը։

Դեպի համեմատաբար նորմալ կյանք մարդկանց առաջնորդել կարող են միայն դեպի ապագան նայողները, այն էլ միայն այն դեպքում, երբ նրանք հասարակության մեջ ունեն համապատասխան կշիռ։

Իսկ եթե հասարակության մեջ դեպի անցյալը միտված մարդկանց թիվը գերակշռող է, բացի դրանից, անցյալի հետ նրանց կապում է ոչ թե գաղափարն ու գիտելիքը, այլ էմոցիան, այն էլ՝ հաճախ անհիմն էմոցիան, ապա երկրի ընթացքը դառնում է իռացիոնալ։

Ներկա խառը ժամանակներում ապագան չտեսնող ու չունեցած անցյալով առաջնորդվող մեր երկիրը լուրջ հենարանի կարիք ունի, իսկ մենք նման ենք խարխուլ մակույկով փոթորկուն ծով դուրս եկածների։

Եթե ուզում են հաղթել ինչ-որ մեկին, նրան դնում են իր համար անսովոր վիճակի մեջ։

Դժբախտաբար, քանի գնում, պարզվում է, որ անկախությունը մեզ համար չափից դուրս անսովոր վիճակ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ