Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Մեր և հրեաների տարբերությունը

Մեր և հրեաների տարբերությունը
09.10.2023 | 21:39

Վարչապետ Փաշինյանի Հայաստանը պարտություն կրեց:

Փաշինյանն էլի վարչապետ ընտրվեց:

ԳՇ-ից ոչ մեկի ուսադիրները չպոկվեցին:

Վարչապետ Նաթանյահուի Իսրայելը հարձակման ենթարկվեց:

Պատերազմը կավարտվի Իսրայելի ջախջախիչ հաղթանակով, բայց Նաթանյահուն ու իր կուսակցությունը հավետ աղբարկղ կնետվեն:

ԳՇ-ի պետն ու գեներալները կդատվեն անխտիր:

Ա՛յ, սրա համար էր Նժդեհը հրեաներին «Հոգով թագավոր ազգ» անվանում...

Ա՛յ, հենց այս տարբերության համար էլ, մենք ատում ենք հրեաներին:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ